Ադրբեջանցի դիրքապահը կրակ է արձակել համածառայակցի ուղղությամբ
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, ադրբեջանցի զինծառայողը կրակ է արձակել համածառայակցի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս ոտքից վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Էլնուր Դադաշևը իրեն ամրակցված զենքից կրակ է արձակել համածառայակից Սակիտ Աբդուլլաևի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս հրազենից վիրավորվել է:
Ըստ պաշտոնական վարկածի, դեպքը տեղի է ունեցել զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով: