Կարել դե Գուխտ. Ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը Հայաստանի համար շրջադարձային է լինելու
ԵՄ-ն որոշել է Հայաստանի հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսել, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին, ինչպես նաև՝ «Արևելյան գործըկերության» ծրագրի հետագա զարգացման գործընթացին: Այս մասին է նշված է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, այս համագործակցությունը ոչ միայն կօգնի լուծել եվրոպական շուկայի ազատ մուտքի խնդիրները, այլ նաև կխթանի Հայաստանի՝ ԵՄ-ին առավել սերտ տնտեսական ինտեգրմանը:
«Ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը Հայաստանի համար շրջադարձային է լինելու: Մենք մտնում ենք մի նոր փուլ, որը կբերի տնտեսական կապերի նոր մակարդակի և համագործակության ավելի սերտացմանը: ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առևտրային առաջին գործընկերը և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրն ավելի բարենպաստ հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար՝ խթանելով երկրի տնտեսական աճին»,- նշել է ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Գուխտը:
«Սա մեր քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդման նշանն է: Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցութունները ևս մեկ լուրջ քայլ է դեպի ավելի սերտ տնտեսական ինտեգրումը»,- իր հերթին նշել է Եվրամիության Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով գլխավոր հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա