Հասարակություն 15:20 20/02/2012

Ոչ թե բնակարան, այլ կտուր գլխավերևում. Մանկատան շրջանավարտները պետք է բավարարվեն դրանով

Մարդու իրավունքների գրասենյակում բավականին թեժ մթնոլորտ էր. Կարեն Անդրեսայանը հրավիրել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանին, «Հայ օգնության միության» երևանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանին, ինչպես նաև մանկատան նախկին շրջանավարտների, որոնք այսօր գրեթե փողոցում են ապրում:  Քննարկվում էր  250-ից ավելի շրջանավարտների ճակատագրեր. ի՞նչ է արել պետությունը նրանց համար, ի՞նչ է անելու և ամենակարևորը` ինչո՞ւ է այս ոլորտն ու թեման այդքան շատ հարցեր պարունակում, բայց հակառակը` քիչ պատասխաններ:

Քննարկմանը ներկա էին նաև շրջանավարտներ, ում մասին Panorama.am-ը բազմիցս գրել է` 1991թ-ից Նոր Նորքում թիթեղյա տնակում բնակվող Կարեն Միրզոյանը, «Զատիկ» մանկատան նախկին սան Հայկ Սիմոնյանը, ով այսօր բնակվում է Զեյթունի հանրակացարանում:

Շուրջ երկու ժամ տևած քննարկման առանցքում առարկայական ոչ մի որոշում կամ ստեղծված բարդ իրավիճակից ելք այդպես էլ չնշմարվեց. Կարենն ու Հայկը քննարկումից դուրս եկան ձեռնունայն, թեև սպասումներ ունեին, որ գոնե ինչ-որ բան կհստակեցվի իրենց հետագայի մասով: Միայն Կ.Միրզոյանին հերթական անգամ հավաստիացրեցին, որ մի քանի օրից Մարալիկի սոցիալական տունը պատրաստ կլինի ու նա անպայման կստանա իր բնակմակերեսն այնտեղ:

Միակ շոշափելին այն էր, որ ՄԻՊ  Կ.Անդրեսյանն առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, որը բոլորի  ճակատագրերը հատ առ հատ կուսումնասիրի, քանզի դա նախարարության գործառույթը չէ և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանն ընդառաջ արդեն առարկայական առաջարկներ կանի` ապագա խորհրդարանի պատգամավորների ներկայացմամբ:

«2003թ-ին գործում էր մի ծրագիր, որի իմաստն էր` մանկատան ամեն շրջանավարտին առանձին բնակարան հատկացվի: Քանի որ պետությունը հետճգնաժամային այս վիճակում դրան վերադառնալ չի կարող ու շրջանավարտներին տված խոստումը, որ ամենքը մի բնակարան կունենան, այլ ոչ թե ուղղակի կտուր գլխավերևում տեղի չի ունենում, միակ հնարավոր տարբերակը սոցիալական բնակարանում նրանց հատկացվող բնակմակերեսն է»,- քննարկումն ամփոփելով`  փորձեց կրքերը փոքր-ինչ հանդարտեցնել Կ.Անդրեասյանը, սակայն շեշտեց, որ մի քանի հարց, այդուհանդերձ, իր մոտ մութ են մնացել:

Մասնավորապես` արդյո՞ք իրատեսական է փոփոխություն կատարել 2012թ-ի պետբյուջեում և այնքան գումար հատկացնել, որ ամեն շրջանավարտ ունենա առանձին բնակարան, ինչպես որ օրենքն է պահանջում ու ինչպիսի պարտավորություն տարիներ առաջ պետությունը ստանձնել է.

«Իհարկե ոչ»,- եղավ փոխնախարար Բերիկյանի պատասխանը:
«Այդ դեպքում իրատեսակա՞ն է 2013թ-ի պետբյուջեում գումարներ ավելացնել, որպեսզի վերադառնանք 2003թ-ի լավ ժամանակներին»,- հնչեցրեց երկրորդ հարցադրումը ՄԻՊ-ը, իսկ Ֆ.Բերիկյանն էլ արձագանքեց` այս անգամ ավելի հանգամանալից, քան առաջին հարցադրմանը տված կտրուկ պատասխանը.

«Երբ 2003թ-ին ԵՄ-ի հետ այդ ծրագիրը սկսել ենք, եվրոպացիները նույնիսկ զարմացած էին` ողջ եվրոպական տարածքում այսպիսի ծրագիր, ուղղված անօթևան մանկատան շրջանավարտներին, իրենց մոտ չկար: Ասում էին` ո՞նց եք առանձին բնակարան տալու, պետությունն այդքան ռեսուրսներ ունի՞… Երբ հնարավորություն ստեղծվի մենք կաշխատենք գոնե առանձին բնակարաններ տալ, բայց եթե ոչ, ապա ես խնդրում եմ մանկատան շրջանավարտներին իրենք համաձայնվեն ` մենք տալիս ենք երեք սենյականոց նոր բնակարան, գնացեք այնտեղ երեք հոգով ապրեք, ոչ ոք չի ասում 10 հոգով ապրեք»,- վրդովվելով ներկայացրեց իր պատասխանը նա:

«Ինչ էլ մենք այսօր խոսենք, եթե 2012թ-ի բյուջեում փոփոխություն չենք անելու, անիմաստ է…. 2013թ-ի խոսելու ժամանակը դեռ կգա»,- եզրակացրեց Կ.Անդրեասյանն ու ավելացրեց, որ, այսպիսով, ինքնախաբեություն կամ ժողովրդին խաբել է նշանակում այսօր ասելը, թե հնարավոր է վերադառնալ 2003թ-ի ծրագրին:

Հիշեցնենք, խոսքը «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» հատուկ ծրագրի մասին է, որը նախատեսված է 1991թ-ից հետո Հայաստանի մանկատների շրջանավարտների համար և 153 շրջանավարտ այդ ծրագրով անցած տարիներին հասցրեց բնակարան ստանալ: Դեկտեմբերին մի խումբ շրջանավարտներ բաց նամակով դիմել էին երկրի ղեկավարին ու ընդգծել.

«Ներկայում կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է ծրագիրը, ինչի հետևանքով 200-ից ավելի մանկատան շրջանավարտներս հայտնվել ենք անելանելի վիճակում, բառի բուն իմաստով փողոցում՝ չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ ծրագրով պետական աջակցությունը նախատեսված էր օրենքով սահմանված կարգով…. ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, շեղվելով բուն ծրագրից, ոչ մասնագիտական մոտեցում է ցուցաբերում շրջանավարտների նկատմամբ, ինչի հետևանքով շրջանավարտները հայտնվում են նոր խնդիրների առաջ: Օրինակ, նախարարությունը մեզ առաջարկել է ժամանակավոր կացարաններ երկրի ծայրամասային բնակավայրերում՝ շեղվելով ծրագրից: Սա մեզ համար անընդունելի է, քանի որ մեր մեծ մասը ուսանող է և սովորում կամ աշխատում է Երևան քաղաքում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
16:35
Գարեգին Երկրորդը նորաօծ քահանաներին պատգամել է իրենց գործունեությամբ նպաստել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Միածնաէջ Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կայացավ CaseKey 2024-ի գալան՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ
Նոյեմբերի 22-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի գալա...
Աղբյուր` Panorama.am
15:47
ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
«Մեր տարածաշրջանում նույնպես կա անկայունություն, որը պայմանավորված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ...
Աղբյուր` Panorama.am
15:19
Թովմասյանը՝ ԱՆ փոխնախարարին. Մեկ ասում եք՝ բյուջետային վարկ է, մեկ էլ՝ ասում եք, բյուջետային վարկ չէ
«Այս վարկը բյուջետային վարկ է»,-ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հարցերին պատասխանելիս մասնավորապես նշեց առողջապահության փոխնախարար Լենա...
Աղբյուր` Panorama.am
14:54
Տնտեսական քաղաքականություն մշակողները չեն առաջնորդվում տնտեսությունը զարգացնելու շահագրգռվածությամբ. Փաստաբան
«Հայաստանում տնտեսական քաղաքականություն մշակողներն ու իրագործողները ոչ թե  տնտեսությունը զարգացնելու, ոչ թե փոքր ու  միջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևանում, Արտաշատում, Արմավիրում երեկ դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան
Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղազարյան. Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին
«Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ որ արեց նա իմ գլխին»,-լրագրողների հետ զրույցում ասյօր հայտարարեց ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}