Վրաստանն ու Ուկրաինան էլ են ընտրել իրենց «Եվրատեսիլ-2012»-ի մասնակիցներին
«Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի մասնակից 43 երկրներից շատերն արդեն կատարել են իրենց ընտրությունը: Նախօրեին պարզ է դարձել, որ Վրաստանը ներկայացնելու է վրացի հայտնի երգիչ Անրի Ջոխաձեն` «Ես ջոկեր եմ» («I'm a Jocker») երգով: Նա ընտրվել է հեռուստադիտողի ու հատուկ ժյուրիի քվերակության արդյունքում:
Հայտնի է դարձել նաև, որ Ուկրաինան ներկայանելու է երգչուհի Գայիտանան «Եղիր իմ հյուրը» («Be my guest») երգով: Ուկրաինան երգի մրցույթում ներկայացնելու համար պայքարել են 21 կատարողներ: Գայիտանեն ընտրվել է կրկին հեռուստադիտողի ու հատուկ ժյուրիի քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը կայանալու է մայիսի 22-24-ը Բաքվում:
Հայաստանը դեռ չի կատարել իր ընտրությունը, թեև արդեն շրջանառվում են տարբեր անուններ, ովքեր ցանկություն են հայտնել ներկայացնել Հայաստանը այդ մրցույթում: Հաշվի առնելով Եվրատեսիլ-2012-ի առանձնահատկությունը՝ Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ: Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև մարտի 18-ը: Թեև արդեն հայտնի է, Հայաստանը հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 24-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում