Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հասնում են ճգնաժամային կետին. Երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառները

Հեղինակ` Արմեն Իսրայելյան

Վերջին երկու տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն լարված իրավիճակն աստիճանաբար վերափոխվում է ճգնաժամային իրավիճակի:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության նոր ալիքը սկսվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2011թ. ժողովրդին ուղղված ամանորյա ուղերձում իրեն հռչակեց աշխարհի ազարիների առաջնորդ, իսկ այնուհետև ընտրվեց Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի (ԱՀԿ) համակարգող խորհրդի նախագահ, որը բավականին խիստ դժգոհություն առաջացրեց Իրանի հասարակության տարբեր շերտերի մոտ:
Այդ առթիվ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարեց, որ նմանօրինակ երևակայական հայտարարությունները նոր երեևույթ չեն Ադրբեջանի ղեկակավարների շրջանում, և դա նրանց ոչ լիարժեքության զգացումն է:

Իլհամ Ալիևի` վերոնշյալ հայտարարությունից հետո Իրանի փորձագիտական շրջանականերն ու հայտնի լրատվամիջոցները սկսեցին առավել հաճախակի անդրադառնալ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նշելով, որ մի երկրում, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում, ինչպիսիք են` թալիշները, լեզգիները, ավարները, թաթերը, և որոնց իրավունքները սահմանափակված են, պարզապես այդ երկրի նախագահն իրավունք չունի խոսելու ազարիների խնդիրներից:

Արդեբիլի նախկին նահանգապետ, Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, Մանսուր Հաղիղաթփուրն էլ այդ առնչությամբ` հայտարարել էր. «Աշխարհի ազարիների առաջնորդն այնպիսի անձ պետք է լինի, ով լիակատար տիրապետում է Ազերբայջանի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին և լեզվին: Նա դեռևս չի տիրապետում ազարիականության գիտական և պատմական սահմանումներին: Իլհամ Ալիևն անտեղյակ է պատմական փաստերից և իրողություններից. Համաձայն պատմական փաստաթղթերի` ներկայիս Ադրբեջան պետությունը ստեղծվել է Արան տարածքի վրա»:

Իրանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին էլ, Իլհամ Ալիևին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանի Հանրապետություն անվան փոխարեն օգտագործեց պատմական Արան տարածքի անունը և նշեց, որ ներկայիս Ադրբեջանի ժողովրդի երակներում իրանական արյուն է հոսում:

Ադրբեջանի կողմից տարվող հակաիրանական քաղաքականությունը չի սահմանափակվում միայն իրանցի թյուրքախոս ազարիների էթնիկական խնդիրները շահարկելուց, այլ այն, ըստ իրանական կողմի` դրսևորվում է փաստացի իրականացվող գործընթացներով, մասնավորապես` Ադրբեջանի դպրոցական դասագրքերում, քարտեզներում Իրանի հյուսիսային մի շարք նահանգներ ներկայացվում են որպես Ադրբեջանի մաս, իսկ վերջերս Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորներն հանդես եկան մի նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան:

Ի պատասխան ադրբեջանցի պատգամավորների նման հայտարարություններին, Իրանի Մեջլիսի Ուրմիայից, Թավրիզի և Արդեբիլից ընտրված պատգամավորները հայտարարեցին, որ եթե Ադրբեջանի պատասխանատու պաշտոնյաները շարունակեն իրենց հակաիրանական քաղաքականությունը, ապա Թուրքմենչայի պայմանագրի վերանայման մասին նախագիծը Մեջլիսի ազարիախոս պատգամավորների կողմից կընդգրկվի Մեջլիսի նիստերի օրակարգ, և պատմական պայմանագրերի վերանայման դեպքում Ադրբեջանի տարածքը կմիանա Իրանին:

Պատմական, մշակութային, ինչպես նաև իրանցի թյուրքախոս ազարիների էթնիկական խնդիրների շուրջ Ադրբեջանի և Իրանի միջև առկա փոխադարձ մեղադրանքներից զատ գոյություն ունեն նաև մի շարք այլ գործոններ, որոնք երկու երկրների հարաբերությունների լարվածության առիթ են հանդիսանում:

Մասնավորապես` իրանական կողմն Ադրբեջանին մեղադրում է հակաիրանական գործունեություն ծավալող «Մոնաֆեղին» և «Փեժակ» ահաբեկչական խմբավորումներին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելու համար. (Ըստ իրանական մամուլի` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը համագործակցում է «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման և «Մոսադի» գործակալների հետ):

Նկատենք, որ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստն, անդրադառնալով Ադրբեջանում վերոնշյալ խմբավորման գործունեությանը, հայտարարել էր. « «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպության քայլերն այնքան անմարդկային են, որ ոչ մի երկիր չի կարող նրանց պաշտպանել: Հուսով եմ, որ «Մոնաֆեղին» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործողությունների հետևանքով 12 000 իրանցի է զոհվել, Ադրբեջանում կդադարեցնի իր գործունեությունը»:

Իրանի և Ադրբեջանի սահմանում հաճախակի տեղի ունեցող զինված միջադեպերը ևս երկկողմ հարաբերությունների լարվածության առիթ են հանդիսանում:

2011թ. հոկտեմբերի 19-ին, երբ ադրբեջանցի սահմանապահ ծառայության աշխատակիցները սպանեցին իրանցի 20-ամյա զինծառայողին, ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվեց իրանական կողմի բողոքի նոտան: Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Հոսեյն Զոլֆաղարին, քննադատելով Ադրբեջանի սահմանապահների կատարած գործողությունները նշել էր. «Ադրբեջանի սահմանապահների կատարած գործողությունները բացարձակապես անընդունելի են և զուրկ` որևէ մեկնաբանությունից, քանի որ կարիք չկար չզինված զինծառայողի առջևից և ետևից մի քանի գնդակ արձակել»:

Շարունակելով Ադրբեջանի տարածքում հակաիրանական գործունեություն ծավալող ահաբեկչական խմբավորումների գործունեության թեման` նկատենք, որ իրանցի գիտնականներին սպանած ահաբեկիչների` Ադրբեջանում ունեցած ազատ տեղաշարժի պատճառով ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպանն օրերս կրկին կանչվեց ԱԳՆ, որտեղ նրանից պահանջեցին, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները կանխեն իրենց երկրի տարածքում Մոսադի իրականացրած հակաիրանական գործողությունները:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանության հասցեին ուղղված մեղադրանքները միայն այսքանով չեն ավարտվում: Իրանում Ադրբեջանի դեսպանության խորհրդական, դեսպանորդ Էբրահիմ Ղաֆարովի` Բաքվում անցկացվելիք «գեյ-շքերթի» վերաբերյալ օրերս հայտնած տեսակետը ևս բողոքի ալիք է առաջացրել իրանական լրատվամիջոցների շրջանում: ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, ընդգծել էր. «Մեջլիսը վերոնշյալ խնդրի հանդեպ անտարբեր չի մնալու, ես` որպես Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ, հետամուտ եմ լինելու, որպեսզի արտաքին գործերի նախարարությունը քննի այդ հարցը, և եթե պարզվեց, որ նա (Է. Ղաֆարով) համասեռամոլ է, ապա առաջին իսկ առիթի դեպքում ադրբեջանցի դիվանագետը պետք է վտարվի երկրից»:

Ադրբեջանում գործող Իրանի ներկայացուցչությունների գործունեության հետ կապված խնդիրները ևս իրենց բացասական ազդեցությունն են թողնում երկկողմ հարաբերությունների վրա:

Այսպես, վերջերս Ադրբեջանի անվտանգության ուժերը հարձակվել էին Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի գրասենյակի վրա` կոտրելով ապակիներն ու զգալի վնաս պատճառելով գրասենյակի գույքին: Ադրբեջանը սահմանափակում է այդ երկրում գործող իրանական ներկայացուցչությունների գործունեությունը: Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ այդ երկրում գործող Իրանի մշակույթի կենտրոնի, ինչպես նաև Բաքվում ԻԻՀ հոգևոր առաջնորդի գրասենյակին կից գործող «Հոսեյնիե»-ի (շիաների աղոթավայր, հավաքատեղի) աշխատակիցներից ոչ մեկին այսուհետ մուտքի արտոնագիր չի տրամադրվելու:

Թեհրանի և Բաքվի միջև լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն նաև տեղեկատավական ոլորտում: Երկու երկրները հաճախ են միմյանց երկրների ԶԼՄ-ներին մեղադրում երկրների ներքին գործերին միջամտելու գործում: Այս խնդրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2011թ.-ին Թեհրան գործուղվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի գլխավորած պատվիրակությունը. սակայն վերջինիս` թեհրանյան այցից ընդամենն օրեր անց Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի տնօրեն Ահմադ Քազեմին իր ընտանիքի հետ միասին վտարվեց Ադրբեջանից:

Իսկ օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից ձերբակալվեցին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիք Բաքվի գրասենյակի լրագրողները:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի, ինչպես նաև բնապահպանական խնդիրների առնչությամբ ևս որոշակի անհամաձայնություններ գոյություն ունեն Թեհրանի և Բաքվի դիրքորոշումներում:

Մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ հարցում ևս Իրանն ու Ադրբեջանն ունեն տարբեր մոտեցումներ: Խնդրի առնչությամբ`Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

2011թ. վերջին, երբ Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել, ադրբեջանական կողմից որոշ մեկնաբանություններ հնչեցին, թե այդ նոր հանքավայրը գտնվում է վիճելի տարածքներում: Ի պատասխան այդ հայտարարություններին, Իրանի Նավթի ազգային ընկերությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրը գտնվում է Իրանի տիրապետության տակ գտնվող ջրերում և Ադրբեջանի Հանրապետությունը ոչ մի մասնաբաժին էլ չունի դրանից:

Իրանի փոխնախագահ, «Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության» նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադզադեն էլ, հաճախ անդրադառնալով Կասպից ծովի բնապահպանական խնդիրներին, բազմիցս նշել է, որ ամենաշատն Ադրբեջանն է նավթի արդյունահանման հետևանքով աղտոտում Կասպից ծովը և անուշադրության մատնում շրջակա միջավայրի պահպանության խնդիրները:

Ինչ վերաբերում է Իրանի և Ադրբեջանի քաղաքական հարաբերություններին, ապա նշենք, որ այդ ոլորտում երկկողմ շփումները պասիվ են:

Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը մի քանի անգամ Իլհամ Ալիևին պաշտոնապես հրավիրել է այցելել Իրան, սակայն Ադրբեջանի նախագահը բոլոր հրավերքները մերժել է և որպես իր ներկայացուցիչ 2011թ. Նոռուզի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Իրան էր ուղարկել փոխվարչապետին:

2011թ. մարտին Ուրմիայում տեղի ունեցավ Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որի ավարտին մասնակից երկրները հայտարարեցին, որ երկրորդ հանդիպումը կկայանա արդեն հոկտեմբերին Նախիջևանում: Սակայն Ադրբեջանի սահմանապահների կողմից իրանցի զինծառայողին սպանելու փաստը, ինչպես նաև Սիրիայի հարցում Իրանի և Թուրքիայի հակառակ դիրքորոշումները առիթ հանդիսացան, որպեսզի անորոշ ժամանակով հետաձգվի այդ հանդիպումը:

2012թ. սկզբին կողմերը կրկին հայտարարեցին, որ նախիջևանյան հետաձգված հանդիպումը կկայանա 2012թ. հունվարի կեսերին, սակայն այս անգամ ևս ոչ հիմնավոր պատճառներով հետաձգվեց եռակողմ հանդիպումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am
14:54
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց
Համացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Մահացել է Լալա Մնեյանը
Մահացել է ժողովրդական վարպետ, թաղիքագործ Լալա Մնեյանը։ Գույժն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա ամուսինը՝ Հայաստանի ժողովրդական վարպետ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ճանապարհը տեսչական մարմնին դիմելն է. Նախարարը՝ աշխատավարձեր չվճարելու դեպքերի մասին
«Մենք աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին օրենսդրությամբ տվել ենք լիազորություն՝ ամբողջությամբ վերահսկելու Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
14:06
Հայկ Մարության. Բացարձակ որևէ հաշվարկ չկա տրանսպորտի թանկացման տակ դրած
«Հանրային տրասնպորտի տոմսային միասնական համակարգին մենք դեմ չենք։ Դա պետք է գումարները ստվերից դուրս բերելու համար, ինչպես նաև տվյալների...
Աղբյուր` Panorama.am
14:02
Երևանի ավագանու որոշման պատճառով՝ սուրճի ապարատների բիզնեսը փակման եզրին է. ակցիա՝ ԱԺ դիմաց
Ազգային ժողովի մոտ են հավաքվել Երևանում սուրճի ապարատների գործունեությամբ զբաղվող անհատ ձեռներեցները։ Երևանի ավագանու որոշմամբ, 2025 թվականից...
Աղբյուր` Panorama.am
13:34
Մեսրոպ Առաքելյան. Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում
«Բալանսավորված քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը օտարերկրյա ներդրումներն են»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Հրդեհ Չարենցավան քաղաքում
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 15-ին, ժամը 09:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
13:18
440 բռնագաղթած արդեն ստացել է բնակարանի հավաստագիր, իսկ ապրիլից նարնց աջակցությունն համընդհանուր չի լինի. Նարեկ Մկրտչյան
«Մենք 2023 թվականից հայտարարել էինք, որ ԼՂ-ից բռնագաղթածներին մեր աջակցության ծրագերրը լինելու են կարճաժամկետ, միջնաժամկետ և...
Աղբյուր` Panorama.am
13:09
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար
Առողջական վիճակի հետ կապված նոր պահանջներ ոստիկան դառնալու համար՝ 1․ Թերապևտիկ հիվանդություններ Թոքերի տուբերկուլոզի հոդվածում կատարված...
Աղբյուր` Panorama.am
12:58
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ «2025թ. հունվարի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին կբարձրանա 3-5 աստիճանով
Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}