Հարավային Կորեան սկսել է մեծածավալ զորավարժություններ
Այսօր առավոտյան Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մերձակա հատվածում սկսել են մեծածավալ զորավարժություններ: «Գազտա.ռու»-ի հաղորդմամբ, զորավարժություններն անցնում են Իոնփխյոնդո կղզու մոտակայքում, որը վիճահարույց տարածք է հանդիսանում երկու Կորեաների միջև:
Տեղեկատվության համաձայն, կորեական բանակից հորդորել են մերձակա բնակավայրերի բնակիչներին մինչ զորավարժությունների ավարտը, որը տևելու է երկու ժամ ու անցնելու է մարտական զինամթերքի կիրառմամբ, պատսպարվել թաքստոցներում:
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն արդեն արձագանքել է «անօրինական» զորավարժությունների անցկացմանը: ԿԺԴՀ-ի ռազմական գերատեսչության ներկայացուցիչն հայտարարել է, թե Փխենյանը ուժ կկիրառի, եթե Հյուսիսային Կորեայի տարածքներն հարձակման ենթարկվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար