Քաղաքապետն ընդունել է նրանց. «Հին Երևան» նախագծի կյանքի կոչվելուն պես տաղավարները դուրս կբերվեն տարածքից
Քիչ առաջ Մաշտոցի պուրակ են ժամանել երգիչ Արամոն, քանդակագործ Դավիթ Մինասյանն ու ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Լրագրողների և բնապապահպանների հետ զրույցում նրանք նշել են, որ քիչ առաջ իրենց ընդունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ու վստահեցրել, որ տաղավարները պուրակում ժամանակավոր բնույթ են կրելու և «Հին Երևան» նախագծի կյանքի կոչվելուն պես դուրս են բերվելու տարածքից:
Նրանք նշել են նաև, որ հավատում են քաղաքապետի խոսքերին ու համարում, որ սա որպես խաղաքարտ է դրվել սեղանին, որպեսզի Աբովյան փողոցի մայթերին գտնվող կրպակներն ապանմոնտաժվեն:
Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, ակտիվիստները շարունակում են մնալ տաղավարում, իսկ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա կանգնած են մի քանի տասնյակ ոստիկաններ: Այստեղ է նաև Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Նշենք, որ Մաշտոցի պուրակին հետևում են նաև ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները