Պետությունը կստանձնի պարտավորություն՝ ֆինանսավորել զորացրվող երիտասարդի կրթությունը
Պաշտպանության նախարարության հետ մշակվել է ծրագիր, որով պետությունն օգնելու է զինծառայողին կողմնորոշվել հետագա գործունեության հարցում:
«Մշակվել են հաշվառման թերթիկներ, որոնցով պետք է բացահայտենք, թե զինծառայողն ինչ հմտություններ, կարողություններ և ցանկություններ ունի, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր զինծառայողի հետ անհատական աշխատանք ենք իրականացնելու, որպեսզի օգնենք նրան ընդունվել բուհ և պետպատվերի միջոցով ստանալ կրթություն: Այսինքն, պետությունը կստանձնի պարտավորություն՝ ֆինանսավորել զորացրվող երիտասարդի կրթությունը»,- այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարարությունում զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին ներկայացնելով երկրի տնտեսական քաղաքականությունը:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ կապիտալ ներդրումներն ուղղվելու են մարզեր՝ ենթակառաուցվածքների զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Զինված ուժերի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ-ի 20-ամյակի մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին