«Վերնատանը» Հովհաննես Թումանյանը կդիմավորի բոլորիդ` «անձամբ»(լուսանկարներ)
Նախօրեին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր: Այս տարի ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան տարեդարձը նշվեց յուրօրինակ. թանգարանի սրահներից մեկում` Վերնատանը, տեղի ունեցավ վիրտուալ ցուցադրություն, որը զարմացրեց բոլոր այցելուներին: Այցելուները «հանդիպեցին» Թումանյանին` նստած, թերթ կարդալիս, քայլելիս ու ժպտալիս:
Ցուցադրությունը կազմակերպել էր «Ինտերակտիվ վորլդ» ընկերությունը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի օժանդակությամբ:
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. Լոռվա Դսեղ գյուղում: Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում 19-րդ դարի վերջին տասնամյակը 20-րդ դարի սկիզբը։
20-րդ դարի սկզբին Հ. Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում: 1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին:
Տեսանյութը` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները