Էգեմեն Բաղըշ. Ես թուրք նախարար եմ, ինձ չեն կարող ձերբակալել
Թուրքիայի եվրոպական հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը թուրքական հեռուստաալիքի եթերում պատասխանելով լրագրողի հարցերին, անդրադարձել է Շվեցարիայում Հայոց ցեղասպանության իրողությունը ժխտելու համար իր դեմ սկսված հետաքննությանը:
Տեղեկացնում է թուրքական «Haber3.com» լրատվական կայքը:
«Haber3.com»-ի տեղեկացմամբ` լրագրողի հարցին, թե արդյոք մոտ ժամանակներս Բաղըշը կկարողան գնալ Շվեցարիա և հետաքննությունը ինչ փուլում է, նա պատասխանել է. «Եթե պետք լինի կգնամ: Ինձ հետաքննության վերաբերյալ ոչ մի բան պաշտոնապես չի փոխանցվել: Այնտեղ մի հայկական կազմակերպության ճնշմամբ է հետաքննությունն անցկացվում: Ես Թուրքիայի հանրապետության նախարար եմ և ոչ ոք իրավունք չունի Թուրքիայի նախարարին ձերբակալել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում