Հարցում. ՌԴ նախագահական ընտրություններին Պուտինը կստանա ձայների 58,6 % -ը
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնը (ВЦИОМ) հրապարակել է իր անցկացրած հարցումների արդյունքները, համաձայն որոնց մարտի 4-ին ՌԴ նախագահական ընտրություներում գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը կստանա ընտրողների ձայների 58,6 %-ը: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը:
Վերջինիս հայտնել է, թե համառուսական հարցումներն անցել են փետրվարի 11-ին: Հարցումների համաձայն` մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինը կստանա ընտրողների 58,6 %-ը, Գենադի Զյուգանովը՝14,8 %, Վլադիմիր Ժիրինովսկին ՝ 9,4 %, Միխայիլ Պրոխորովը՝ 8,7 % և Սերգեյ Միրոնովը՝ 7,7%:
Ֆյոդորովը տեղեկացրել է նաև, թե հարցվածների շուրջ 67 %-ը կարծիք է հայտնել, թե Վլադիմիր Պուտինը կհաղթի առաջին իսկ փուլում, միչդեռ հարցվածների 20 %-ը ակնկալում է երկրորդ փուլ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները