Իրանական կայք. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի անհիմն պնդումները ձերբակալված լրագրողի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը ձերբակալված լրագրողի վերաբերյալ կեղծ պնդումներ է ներկայացրել:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ալի Հասանովը հայտարարել է, թե օրերս Ադրբեջանում ձերբակալված լրագրող Անար Բայրամլին չի հանդիսանում իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրող:
Իրանական աղբյուրը նշում է, որ ադրբեջանցի պաշտոնյայի նմանատիպ պնդումներն այն պարագայում են հնչեցվում, երբ ձերբակալությունից առաջ գրեթե ամեն օր Անար Բայրամլին Բաքվից «Սահար» հեռուստաալիքի միջոցով ռեպորտաժներ էր թողարկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր: