Հայաստանը Եվրոպայի առաջնությունում 9 մասնակից կունենա
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է այն շախմատիստների անունները, ովքեր մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով այդ գրոսմայստերների անունները: Խոսքը Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Տիգրան Լ. Պետրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Սամվել Տեր-Սահակյանի, Զավեն Անդրիասյանի, Արման Փաշիկյանի, Հրանտ Մելքումյանի մասին է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա