Սխալներ` Դինքի դատավարությունում. Թուրքիայի վերահսկիչ պալատ
Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականի տեղեկացմամբ` Թուրքիայի վերահսկիչ պալատը ներկայացրել է` «Ագոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով կատարած ուսումնասիրությունների զեկույցը:
Հիշեցնենք, որ հիշյալ պալատը ուսումնասիրությունը սկսել էր Թուրքիայի նախագահ Աբուլլահ Գյուլի կարգադրությամբ:
Զեկույցում կան թուրքական պետական ու դատական մարմիններին ուղղված խիստ քննադատություններ` Դինքի սպանությունը չկանխելու, իսկ այնուհետև նրա գործով վարվող դատավարությունում հայտնաբերված թերությունների համար:
«Չնայած նրան, որ անվտանգության և ժանդարմերիայի աշխատակիցները Հրանտ Դինքի կյանքին սպառնացող վտանգի առկայության մասին տեղյակ են եղել, բայց Դինքի կյանքը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել»,-ասվում է զեկույցում:
Համաձայն վերոնշյալ զեկույցի` Դինքի սպանության գործով դատավարարությունում հայտնաբերվել են բազում թերություններ` մասնավորպես նշվում է, որ պետական ծառայողների նկատմամբ տարվող հետաքննությունները եղել են կողմնակալ ու անարդյունք:
«Պետական ծառայողների նկատմամբ տարվող հարցաքննություններում հայտնաբերված սխալների և այլ թերությունների պատճառով տարվող այս հետաքննություններն անարդյունք են եղել ու հասարակական պահանջը չբավարարող դատավճիռ է կայացվել»,- նշված է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում