Տնտեսություն 19:08 21/02/2012

Կ. Խաչատրյան. Շեշտը դրված է վերջնական տեսքի ապրանք ստանալու վրա

Հայաստանի տնտեսական խնդիրներն ու հեռանկարները . Panorama.am-ի զրուցեց Հանրային խորհրդի անդամ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ:

Հեռանկարներ

Հայաստանի տնտեսության զարգացման ճյուղային կառուցվածքում մի քանի խոշոր ճյուղ կա, որոնց կարծում եմ, Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի: Առաջինը` բարձր տեխնոլոգիաներն են, այսպես կոչված, գիտելիքահենք տնտեսությունը, որի մասին տարբեր մակարդակներում անընդհատ խոսվում է: Այս ուղղությամբ մենք տեսնում ենք, որ կառավարությունը տարեցտարի որոշակի քայլեր է իրականացնում: Տեսնում ենք նույն գիտության ոլորտի ֆինանսավորման փոքր, բայց դինամիկ աճը: Երկրորդ ուղղությունը, որ կարևոր է և այդտեղ ևս զարգացման նախադրյալներ ունենք, տուրիզմն է, մեր պատմամշակութային արժեքները` բազմադարյա պատմությունն ու մշակույթը հաշվի առնելով, ու բնականաբար, տնտեսությունը դիտարկելիս շեշտը պետք է դնել նաև արդյունաբերության զարգացման վրա: Արդյունաբերության զարգացման իմաստով շատ կարևոր եմ համարում անցյալ տարի կառավարության կողմից մշակված արտահանմանը միտված արդյունաբերության ճյուղերի ռազմավարական զարգացման հայեցակարգը, որով նախանշվեցին 11 ոլորտներ, որտեղ պետությունը արտահանման ներուժ է տեսնում: Եվ հայեցակարգի միջոցով մոտավորապես նախանշվեցին թե´ պետության, թե´ մասնավոր հատվածի կողմից իրականացվելիք քայլերը, որոնք առաջիկա 7-8 տարիներին, մինչև 2020 թվականը պետք է որոշակի արդյունքներ գրանցեն և այդ ոլորտներում արտահանման ծավալը պետք է շեշտակի աճի: Արտահանման ծավալների աճն առաջին հերթին կկայունացնի մեր տնտեսությունը զուտ արտարժույթային հոսքերի իմաստով: Բացի այդ, այսօր Հայաստանում բավական մեծ է արտահանում-ներմուծում հարաբերակցությունը, որն ի վնաս տնտեսության է աշխատում և մենք 2.5-3 անգամ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, հետևաբար արտահանման խրախուսումը կամ արտահանման ծավալների աճը ինքնին կհանգեցնի երկրի լրացուցիչ դրամական մուտքերին: Հայաստանը հանքահումքային ռեսուրսներով բավական աղքատ է, և նախկին տարիներում էլ մեր առավելությունը եղել է գիտելիքը, ինտելեկտը, որով մեր պետությունը միշտ աչքի է ընկել: Եվ այս իմաստով կարևոր է օգտագործել ներքին պոտենցիալը, որն ունի մեր ժողովուրդը:

Հայաստան  քայլերը

Բազմիցս ունեցել ենք գործարաններ` Մերգելյանի ինստիտուտը, այլ ինստիտուտներ, որոնք ԽՍՀՄ տարիներին լուրջ պրոդուկտ են ապահովել միկրոսխեմաների, միկրոչիպերի արտադրման ոլորտում, և այսօր էլ մեր երկրում կան կազմակերպություններ, որոնք ամերիկյան կամ եվրոպական շուկաների համար բարձր տեխնոլոգիաների արտադրանք են պատրաստում ու արտահանում: Ուղղակի այստեղ մինչև վերջ օգտագործված չէ այն պեոտենցիալը, որն ըստ էության կա: Այս ոլորտում պետության աջակցությունը շատ կարևոր է` որոշակի հարկային արտոնությունների տրամադրման իմաստով, բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու իմաստով, որպեսզի ոչ միայն հայաստանյան բիզնեսմենները, այլև օտարերկրյա կապիտալը շահագրգռված լինի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ կատարել ու որոշակի երաշխիքներ ունենա, որ այդ ներդրումները հետ կգան:

 Արտահանման համար առավել հեռանկարային ոլորտներ

Արտահանման ճյուղերի ոլորտներից կարող եմ առանձնացնել կոնյակագործությունը, ճշգրիտ ճարտարապետությունը, դեղագործությունը, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամագործությունը, պահածոների, հյութերի արտադրությունը, հանքային ջրերի ոլորտը և այլն: Ըստ էության սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնք այսօր էլ մեծ տեսակարար կշիռ ունեն: Թեև ներկայումս արտահանման կեսից ավելին հանքահումքային ռեսուրսներն են կազմում, սակայն այդ ռեսուրսների անընդհատ արդյունահանմամբ որևիցե դրական տեղաշարժ ակնկալելը սխալ է: Եվ դա գիտակցում է նաև կառավարությունը ու հենց դա է պատճառը, որ մենք կենտրոնանում ենք պատրաստի սպառման ապրանքների արտահանման վրա: Եթե մենք ընդամենը հումքն ենք արտահանում և այդ հումքի վերամշակումը տեղի է ունենում այլ երկրում, ստացվում է, որ լրացուցիչ արժեքը ստեղծվում է այլ երկրում: Այն պարագայում, որ եթե այդ նույն արտադրությունը Հայաստանում կազմակերպվեր, դա մեր բնակչությանը ապահովելու էր թե´ լրացուցիչ աշխատատեղերով, թե´ լրացուցիչ եկամուտներով, թե´ ավելի մեծ չափի դրամական մուտքերով տնտեսության մեջ ու հենց այս խնդիրներից ելնելով է, որ արտահանման զարգացման շեշտադրումն արված է վերջնական տեսքի ապրանքների արտադրության ոլորտում:

Արտահանման համար  արտաքին շուկաներ ու գործընկերներ

Եթե թվարկենք Հայաստանի պոտենցիալ առևտրային գործընկերներին` ՌԴ, ԵՄ, Չինաստան, Իրան: Մեզ համար բավական մեծ է Չինաստանի շուկան, որը տարեցտարի ավելանում է, ու թե´ գինի-կոնյակի, թե´ պահածոների, թե´ հանքային ջրերի արտահանման ժամանակ լուրջ շեշտադրումներ կան չինական շուկայի վրա, որտեղ ռեալ այդ պահանջարկը կա: Բավական է միայն համապատասխան որակական չափանիշներ ապահովել:

Մրցունակություն

Գիտեք, շուկան ինքը բավական դաժան մեխանիզմ է: Եթե թույլ ես, մրցունակ չես, արագ դուրս ես մղվելու: Իսկ այն ոլորտները, որոնք քիչ առաջ նախանշեցի, որ արտահանման հետ կապված ռեալ պոտենցիալ ունեն, այդտեղ վերջին տարիների փորձը վկայում է, որ մենք աճ արձանագրելու իմաստով լուրջ նախադրյալներ ունենք:

 Գյուղատնտեսություն

Այո, անցյալ տարի գյուղատնտեսությունը մոտ 13 տոկոսանոց աճ գրանցեց, ու չնայած որ վերջին մի քանի տարվա ընթացքում որոշակի դրական տեղաշարժեր կան, սակայն այս ոլորտում խնդիրները շարունակում են բավական սուր մնալ` սկսած հողատարածքների մասնատված լինելուց, ինչը բնականաբար ազդում է դրանց վերամշակման արդյունավետության վրա, վերջացրած տեխնիկայի, պարարտանյութերի և բնական աղետների դեմ պայքարի մեթոդների թույլ զարգացած լինելու խնդիրներից:

Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրում արդյունավետ չի օգտագործվում: Այս ոլորտում զբաղված է երկրի բնակչության մոտ 45 տոկոսը, այն պարագայում, երբ այն ապահովում է համախառն ներքին արդյունքի ընդամենը 17 տոկոսը: Բայց այն մեծ պոտենցիալ ունի, թեև այդ պոտենցիալն օգտագործելու համար բազմաթիվ խնդիրներ կան: Առկա է նաև բարոյահոգեբանական գործոնը, գոյություն ունեն կարծրատիպեր: Անհրաժեշտ է գյուղացուն բացատրել և նրա համար ավելի ընկալելի դարձնել այն, որ գյուղատնտեսության կոոպերացումն է զարգացման ուղին որի սաղմերը նկատվում են վերջին 1-2 տարիների ընթացքում և որը բխում է թե´ գյուղացու, թե´ երկրի շահերից:

 Կոոպերացիա...առանձնահատկություններ

Կոոպերացումն իրենից ենթադրում է տարբեր գյուղացիների կամավոր հիմունքներով միավորում, որոնք միացնում են իրենց հողատարածքները և օգտագործում են ընդհանուր գյուղտեխնիկա, ինչն էականորեն նվազեցնում է ծախսերը: Մի բան է, երբ մշակվում է մեկ-երկու հեկտարանոց փոքր-փոքր հողատարածքներ, մեկ բան է, երբ մշակվում են տասնյակ կամ հարյուրավոր հեկտարներ միանգամից ու միևնույն բանջարաբոստանային կուլտուրան: Ներկայումս հստակ մշակված պետական քաղաքականություն չկա: Գյուղացին ինչ ուզում, դա էլ իր հողատարածքի վրա ցանում է` առանց հաշվի առնելու, թե այդ տարածքում ավելի նպատակահարմար է մշակել հացահատիկային կուլտուրաներ, միրգ թե որևէ այլ բան: Այսինքն` արդյունավետությունը մեծ հաշվով հաշվի չի առնվում և առաջնորդվում են նախորդ տարիների եղած փորձից:

Արևմտյան զարգացած պետությունների փորձը ցույց է տալիս, որ պետությունը ֆերմերներին պատվեր է տալիս, կամ գոնե հուշում է` այ, լավ կլինի, որ այս տարածաշրջանում աճեցվի կարտոֆիլ, կամ այս տարածաշրջանում` հացահատիկ, մյուս տարածաշրջանում` միրգ: Հետագայում արտադրված գյուղմթերքն արդեն ամբողջ երկրի մասշտաբով բաշխվում է: Այստեղ նաև նույն պահանջարկ-առաջարկի ճիշտ հարաբերակցման խնդիրը կա, որովհետև պետությունը հստակ կարողանում է գնահատել, թե իր երկրի բնակչությունը տարեկան տարբեր գյուղմթերքների գծով որքան պահանջարկ ունի և դրանից ելնելով էլ եթե կարողանա առաջարկն էլ պահանջարկին համապատասխան կարգավորել, կկարողանանք խուսափել նկատվում բացասական երևույթներից, որոնցից է այն, որ մի տարի կարող է որոշակի գյուղմթերքների գինը կրկնակի, եռակի աճել, կամ ընդհակառակը` կտրուկ նվազել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}