ՍԴՀԿ ատենապետը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին` խնդրելով քրգործ հարուցել փաստաթղթեր կեղծելու փաստի առիթով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
«Ըստ Սարգսյանի, նման որակում պետք է ստանա իրենց կուսակցության շուրջ օրերս տեղի ունեցած իրադարձությունը, երբ ՍԴՀԿ-ից հեռացված Գևորգ Պերկուպերկյանը ներկայացել է որպես կուսակցության ատենապետ: Ի դեպ, Հայաստանում վերջերս ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ գործող Քրեական օրենսգրքում «Կուսակցագողություն» անունով հոդված ավելացնելու ժամանակն է»,-հավելում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները