Մաշտոցի այգում խաղաղ է. տաղավարները գիշերը ապակեպատել են (լուսանկարներ)
Այսօր Մաշտոցի այգի ժամանած քաղաքացիներին դիմավորեցին արդեն ապակեպատ տաղավարները, դրանք շրջապատող երկաթե ցանկապատերն ու շինհրապարակը հսկող ոստիկանները: Փաստորեն, տաղավարներում գիշերվա ընթացքում ապակիներ են տեղադրվել: Այս պահին էլ ինչ-որ հարդարման ու այլ աշխատանքներ էին իրականացվում:
Հիշեցնենք, որ երեկ ապակիներ բերած մեքենան հանդիպեց տաղավարը պաշարած բնապահպանների դիմադրությանն ու բավականին երկար մնալով այգում` ստիպված հեռացավ:
Ինչպես փոխանցում է այգուց Panorama.am-ի թղթակիցը, այգու տարածքում` շինհրապարակից բավականին հեռու մի քանի բնապահպաններ ու բլոգերներ հանգիստ կանգնած հետևում են ոստիկաններին, տաղավարներում կատարվող աշխատանքին:
Այգու տաղավարներից մեկը, որը քաղաքապետարանից խոստացել էին ապամոնտաժել, այս պահին վերջնականապես ապամոնտաժված է: Տեղում կուտակված շինարարական աղբն ու ձյունը այս պահին տեղափոխում են: Մաքրվում է նաև տաղավարին «զոհ դարձած» ծառի բունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա