«Սերը և տեխնոլոգիաները» ծրագրի հաղթողը ՎիվաՍել-ՄՏՍ-ից ստացավ iPad 2
Այսօր կայացել է Մեդիամաքս-ի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ «Սերը և տեխնոլոգիաները» (Love and Tech) ծրագրի հաղթողի պարգևատրումը:
Ժյուրիի որոշմամբ հաղթող է ճանաչվել Վարդան Գրիգորյանը, ով այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից ստացավ iPad 2 (Wi-Fi + 3G 32GB) պլանշետային համակարգիչը: Նրա աշխատանքը հասանելի է այստեղ:
Հունվարի 23-ից փետրվարի 10-ը ներառյալ տևած ծրագրի մինչև 40 տարեկան տարիքի մասնակիցները պետք է էսսե (շարադրություն) ներկայացնեին «Սերը և տեխնոլոգիաները» թեմայով, նկարագրելով, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաները (Facebook, Skype, Twitter, սմարթֆոններ և գադջեթներ) անդրադառնում սիրահարների վրա, ինչպես են դրանք սիրո արտահայտությունը դարձնում ավելի դյուրին, կամ` ընդհակառակը:
Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 190 շարադրություն, որոնք հասանելի են հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին