Վահրամ Սահակյանը դեմ չէ օլիգարխների օգնությանը (տեսանյութ)
Դրամատուրգ Վահրամ Սահակյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքեց իր ընկերոջ՝ արձակագիր Էդգար Կոստանդյանի կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, գտնվում է անկողնային վիճակում և հնարավոր է անգամ արտասահմանում վիրահատվի:
«Մեկն ասել է, թե կոտրվածքներ ունեմ, մյուսն էլ ասել է՝ ուղեղի հիվանդություն ունեմ: Բայց սա ուրիշ տկարություն է: Ես 48 տարեկան եմ և մինչև հիմա ատամնաբույժի մոտ անգամ չեմ գնացել: Ես ընդհանրապես խնդիրներ չունեմ: Բացի, ասենք, կոտրվածքներ և այլն, որ մեկ-մեկ լինում են: Վերջին դեպքն էլ, որ եղավ՝ ձեռքի վնասվածք էի ստացել, բայց մեր չոբան բժիկների սխալ բուժօգնության պատճառով հիմա արդեն չեմ էլ ուզում դիմել ինչ-որ մեկին, դրա համար էլ հրաժարվում եմ հիվանդանոց գնալուց, բժիշկների օգնությունից: Կան, իհարկե, մարդիկ՝ լավ մասնագետներ, բայց դե իրանք էլ ծպտված ապրում են, չեմ կարող իրենց դիմել»,- նշեց Վահրամ Սահակյանը:
Նա դեմ չէր լինի, որ իր գրական ստեղծագործություններում «քլնգված այսպես ասած օլիգարխիան» իրեն աջակցեր, և հաներ այս վիճակից, քանի որ, իր «առողջությունն իր համար ամեն ինչից թանկ է»:
Վահրամ Սահակյանը, սակայն, դեմ է իրեն օգնել ցանկացողներից կանխիկ գումար վերցնելուց, քանի որ իր խոսքով՝ ոչ վաղ անցյալում, «ոչ այնքան հաճելի» նախադեպ է ունեցել:
Դրամատուրգը պատրաստ է օլիգարխների կամ այլ մտահոգ անձանց դրամական աջակցությունն ընդունել միայն այն դեպքում, եթե դա լինի «ինչ-որ պրոեկտի տեսքով»:
Հրապարակախոսը մանրամասնեց, որ կընդունի առաջարկը, եթե դա լինի գործնական որևէ պատվեր: Իսկ առայժմ Վահրամը կվաճառի իր ողջ ունեցվածքը (տեխնիկական միջոցներ՝ համակարգիչ, տեսախցիկ և այլն), որպեսզի առաջիկա օրերին հնարավորինս արագ կերպով վիզա ստանա և մեկնի Իսրայել՝ բուժզննման և հանգստանալու նպատակով:
Վահրամ Սահակյանի հետ հարցազրույցի շարունակությունը դիտեք տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա