Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև համագործակցության մեկնարկը տրված է
Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Եվրամիության արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության (Ֆրոնտեքս) ղեկավար Իլկա Լայտինենը ստորագրել են աշխատանքային համաձայնագիր, որով նախանշվում է Հայաստանի և Ֆրոնտեքսի միջև հետագա համագործակցության օրակարգը, հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքով` Ֆրոնտեքսի` Եվրամիության արտաքին սահմանների կառավարման գործում կարևորագույն դերակատարությունն ունեցող մարմնի հետ համագործակցությունը նշանակում է Հայաստանում միջազգային լավագույն փորձի ներդրում, Եվրամիության դեղին գրքի պահանջներին համապատասխան ժամանակակից սահմանային ենթակառուցվածքների գործունեություն, պետական սահմանի կառավարման ոլորտում ներգրավված պետական մարմինների վարչական կարողությունների հզորացում, տեխնիկական վերազինում, ինչպես նաև համատեղ վերլուծություններ և փորձի փոխանակում: «Համաձայնագիրը հնարավորություն կտա խորացնել համագործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև և սերտորեն գործակցել մի շարք ուղղություններով` կազմակերպել համատեղ օպերացիաներ, առավել արդյունավետ պայքարել սահմանային հանցավորության դեմ, հզորացնել պետական սահմանի գործառույթներին առնչվող պետական մարմինների վարչական կարողությունները և նաև շատ լավ մեխանիզմներ ստեղծել խորացնելու երկկողմ համագործակցությունը ԵՄ անդամ երկրների և ՀՀ պետական սահմանին առնչվող պետական կառավարման մարմիների միջև»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Կարևորելով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ներդրումն այս ուղղությամբ` գործակալության ղեկավար Իլկա Լայտինենը առանձնացրել է երեք գործոններ, որոնք հիմք հանդիսացան համագործակցության արագ մեկնարկի, սահուն և արդյունավետ ընթացքի և համաձայնագրի ստորագրման համար, այն է` Հայաստանի ղեկավարության քաղաքական մեծ պատրաստակամությունը, Հայաստանում սահմանների համալիր կառավարման հաջողված ռազմավարությունը և միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի և ԵՄ հաստատությունների աջակցությունը: Իլկա Լայտինենը հավելել է, որ համաձայնագրի ստորագրմանը անմիջապես հետևելու է դրանից բխող գործողությունների ծրագրի մշակումը, որում ներառվելու են բոլոր համապատասխան գործողությունները և միջոցառումները:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նաև տեղեկացրել է, որ քննարկվել է առաջիկայում Հայաստանում կադրերի վերապատրաստման տարածաշրջանային ենթակառուցվածք ստեղծելու խնդիրը, որը մշտապես բարձր որակավորում կապահովի պետական սահմանի հետ առնչվող բոլոր պետական կառավարման մարմինների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին