Քաղաքապետը հանկարծ չխայտառակվի կառնավալում
«Առավոտը» Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովից հետաքրքրվել է, թե ինչ միջոցներով է Գյումրու քաղաքապետն իր պատվիրակության հետ մեկնել Բրազիլիա: «Ես չեմ կարող ասել, այդ մասին տեղեկություն չունեմ»,- պատասխանել է աշխատակազմի ղեկավարը: Վերջինս նաեւ նշել է, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կառնավալի համար չի մեկնել Բրազիլիա, այլ` Գյումրիի քույր քաղաք Օզասկոյի քաղաքապետի հրավերով: Այնուամենայնիվ, հայկական պատվիրակությունը կհասցնի մասնակցել կառնավալին, եւ այս թեմայով թերթը մեջբերել է ֆեյսբուքյան քննարկումներից: Ըստ այդմ` օգտատերերը հետարքրքվում են` արդյոք պատվիրակությունը պարապե՞լ է սամբա, թե՞ պիտի գնան խայտառակվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները