«ԱրմենՏել». «Խոսող SMS» ծառայությունն ընդլայնում է աշխարհագրությունը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Խոսող SMS» ծառայության աշխարհագրության ընդլայման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդներն կարող են ուղարկել SMS հաղորդագրություն ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ Հայաստանի բոլոր շրջանների Beeline ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին:
«Հաշվի առնելով Երևան քաղաքում մեր հաջող փորձը, մենք որոշեցինք ընդլայնել «Խոսող SMSե ծառայության աշխարհագրությունը և հնարավորություն ընձեռել մեր բաժանորդներին շարժական կապի ավանդական ծառայությունից օգտվել նաև ֆիքսված հեռախոսներից: Թող «Խոսող SMSե ծառայությունը մեր բաժանորդների շփումը դարձնի ավելի հարմարավետ և հաճելիե, - նշել է «ԱրմենՏելե ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ֆիքսված հեռախոսակապի համարին հաղորդագրություն ուղարկելը նման է բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկելուն. բաժանորդը պետք է մուտքագրի քաղաքային հեռախոսահամարը, գրի հաղորդագրությունը և այնուհետև ուղարկի: ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը և ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդին անհրաժեշտ է հեռախոսահամարը նշել հետևյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:
SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Մեկ SMS հաղորդագրության արժեքն քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը և պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:
Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում: Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին