Իրանական կայք. Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ներքաշված է թմրանյութերի բիզնեսի մեջ
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը ներքաշված է թմրանյութերի բիզնեսի մեջ:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն տեղեկատվության`Իրանի անվտանգության ուժերի կողմից վերջերս բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ադրբեջանական մի խմբավորում, որը փորձել է Իրանից թմրանյութեր տեղափոխել Ադրբեջան:
«Խմբավորման ձերբակալված անդամներից մեկը խոստովանել է, որ ինքը Նախիջևանի ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենի մերձավորներից է, ինչպես նաև նշել է, որ Ադրբեջանում թմրանյութերի վաճառք իրականացնելու գործընթացը համաձայնեցվել է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալներից երկուսի հետ,-նշված է իրանական աղբյուրում:
Իրանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալված անձը միևնույն ժամանակ խոստովանել է, որ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու հրամանը տրվում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալեդին Գեյդարովի և նրա շրջապատի կողմից:
Հիշեցնենք, որ օրերս վերոնշյալ թեմայի առնչությամբ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը ևս մի տեղեկատվություն էր հրապարակել, որտեղ, նշվում էր, որ Ադրբեջանի տարածքն օգտագործվում է որպես Եվրոպա արտահանվող թմրանյութերի տարանցիկ ճանապարհ, այդ նպատակով էլ Աֆղանստանում ադրբեջանցի զինվորները ամերիկացիների հետ միասին հսկում են խաշխաշի աճեցման դաշտավայրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում