ԱՄՆ լրագրողների պաշտպանության հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին
Նյու Յորքում գտնվող ԱՄՆ լրագրողների պաշտպանության հանձնաժողովի (CPJ) խոսքի ազատության տարեկան զեկույցը քննադատել է Ադրբեջանին: Զեկույցի` Ադրբեջանի վերաբերյալ բաժնում ասվում է, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պատրաստության շեմին երկրի իշխանությունը շարունակում է չհանդուրժել ԶԼՄ-ների քննադատությունները, իսկ մտացածին մեղադրանքով ձերբակալված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը ազատ է արձակվել բանտում 4 տարի պահվելուց հետո, այն էլ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նրան ազատելու մասին պահանջ ներկայացնելուց հետո:
Այս մասին հայտնում է «Բիզիմ յոլ» թերթը:
Ըստ աղբյուրի, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում «զգայուն» թեմաների շուրջ կարծիք հայտնող լրագրողների դեմ հարձակումներն անպատիժ չեն մնում: Իսլամի և կառավարության մասին քննադատական հոդվածների համար գրող, հրապարակախոս Ռաֆիգ Թաղին հարձակման է ենթարկվել փողոցում և մահացել ստացած դանակի վերքից: «Ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի աշխատակիցներ Ռամին Դեկոն և Սեյմուր Հազիևը ամռանը ծեծի են ենթարկվել: «Խուրալ» թերթի աշխատակիցը տարվա վերջին ձերբակալվել է անհիմն մեղադրանքներով: Մարդու իրավունքների մասին վավերագրական ֆիլմ նկարահանող Շվեդիայի հեռուստատեսության աշխատակիցները արտաքսվել են Ադրբեջանից, Ռուսաստանցի մի լրագրողի Ադրբեջան մուտքն արգելվել է նրա` ազգությամբ հայ լինելու պատճառով: «The Washington Post» և «The New Jork Times» թերթերի ամերիկացի լրագրող Ամանդա Էրիքսոնն ու Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի բրիտանացի աշխատակից Կելիա Դեվիսը հունիսին Բաքվում հարձակման են ենթարկվել: Սեպտեմբերին հարձակում է կատարվել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի թղթակից Իդրաք Աբբասովի տան վրա: Հարձակվողների ինքնությունը չի բացահայտվել», -ասվում է ԱՄՆ լրագրողների պաշտպանության հանձնաժողովի զեկույցում: