ՕԵԿ-ը Էրեբունիում ընտրակաշառք է բաժանում
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ընտրակաշառքը բաժանվում է հիմնականում թոշակառուներին և նրանց ասվում է, թե իբր էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին: Թերթը նշում է, որ ՕԵԿ-ի աշխատանքները էրեբունի համայնքում կոորդինացնում է էդուարդ Մադաթյանը` Խուճուճ էդոն, որն, ինչպես հայտնի է, լինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում:
Թերթի ունեցած տեղեկություններով` ՕԵԿ-ականները էրեբունի համայնքի թոշակառուներին բաժանել են ՕԵԿ-ի օրացույցներ, երկուական տոպրակ «Հայլեռ» անունը կրող սուրճ, «Հայասի» օղի` մեկ շիշ, և մեկ շիշ բնական հյութ: «Երևի ՕԵԿ-ը չի հասցրել իրացնել «ամանորյա նվերների» ողջ պաշարը և հիմա «մնացորդներր» բաժանում է թոշակառուներին: Եթե այսպես չէ, ուրեմն արձանագրենք, որ ՕԵԿ-ը սկսել է ընտրակաշառք բաժանել դեռ նախորդ տարվանից»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները