ՄԻԵԴ-ը բավարարել է թուրք լրագրողի հայցն`ընդդեմ թուրքական դատարանի
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է թուրք լրագրող Էրբիլ Թուշալփի հայցն` ընդդեմ թուրքական դատարանի: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ»(Cumhuriyet)պարբերականը:
Ըստ աղբյուրի` 2005 և 2006թթ թուրքական «Բիրգյուն» թերթում հրապարակված 2 հոդվածներով Էրգիլ Թուշալփը վարչապետ էրդողանի հասցեին սուր քննադատություններ էր հնչեցրել: Ինչից հետո Էրդողանը թուրքական դատարանում հայց էր ներկայացրել ընդդեմ Թուշալփի ` այս հոդվածներում տեղ գտած արտահայտություններով իր «անձնական իրավունքները խախտելու» և «քննադատության ընդունված սահմանը անցնելու» պատճառաբանությամբ:
Թուրքական դատարանը, վարչապետի հայցը բավարարել էր և Թուշալփից որպես փոխհատուցում պահանջել 10 հազար թուրքական լիրա:
իսկ ահա 2008թ. Թուշալփը, դիմելով Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան, հայց էր ներկայացրել ընդդեմ թուրքական դատարանի` հիմնավորելով, որ վերջինիս կայացրած դատավճիռը հակասում է ՄԻԵԴ-ի կոնվեցիային:
ՄԻԵԴ-ում թուրքական դատարանը իր պաշտպանության մեջ ներկայացրել էր, թե Թուշալփի հոդվածնում տեղ գտած որոշ պնդումներ զրպարտանք են և արատավորում են Էրդողանի պատիվը:
Ըստ պարբերականի` ՄԻԵԴ-ը չընդունելով թուրքական դատարանի վերոնշյալ պնդումները որոշում է կայացրել հոգուտ Թուշալփի` Անկարային ներկայացնելով 5000 եվրո հատուցման պահանջ:
Վերոնշյալ գործով ՄԻԵԴ-ի կողմից երեկ հրապարակված որոշման մեջ ասվում է, որ թուրքական դատարանի կայացրած վճռով խախտվել է Թուշալփի խոսքի ազատության իրավունքը, իսկ վարչապետ Էրդողանը իր հասցեին ուղղված քննադատություններին պետք է ավելի հանդուրժողաբար վերաբերվի: