ԻԻՀ Մեջլիսի նախագահի խորհրդական. Թուրքիայի սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի հարևանների հետ
Թուրքիայի սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի հարևանների հետ:
Այդ մասին իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի խորհրդական, ԱԳ նախկին փոխնարար Հոսեյն Շեյխոլէսլամը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, խոսելով Սիրիայի ներկայիս ներքաղաքական գործընթացների մասին, նշել է. «Թուրքիայի գործած սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի իր հարևանների հետ, Անկարան խնդիրներ ունի և Իրանի, և Սիրիայի և Իրաքի հետ»:
ԻԻՀ Մեջլիսի նախագահի խորհրդականը, խոսելով իրանա-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ Թեհրանն ու Անկարան խնդիրներ ունեն նաև Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի տեղակայման հարցի շուրջ:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «իրդիփլոմաթիք.քոմ» կայքը, Թուրքիայի փոխվարչապետի` սիրիական հարցում Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքները որակելով որպես դատարկաբանություն, գրել էր. «Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունն այն պարագայում է հնչում, երբ պաշտոնական Թեհրանը Սիրիայի հարցում բազմիցս հանդես է եկել իր հստակ դիրքորոշմամբ, այն է` սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանց արտաքին ուժերի միջամտության: Ի հեճուկս Իրանի, Թուրքիան միջամտելով Սիրիայի ներքին գործերին և միջազգայնացնելով այդ հարցը, ջանում է վնաս հասցնել Դամասկոսին»:
Նախորդող նորությունը` Իրանական կայք. Թուրքիայի փոխվարչապետն Իրանի հասցեին անհիմն դատարկաբանել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան