Կիրկորովին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում
Բուլղարացի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելևը, Դիմիտար Պենևը, Իվան Փեևը և Նայդեն Անդրեևը դատի են տվել Ֆիլիպ Կիրկորովին` մեղադրելով ռուսական շոու-բիզնեսի աստղին պարբերական պլագիատի համար:
«Էխո Մոսկվի»-ն տեղեկացնում է, որ կոմպոզիտորների կարծիքով, Կիրկորովը խախտել է նրանց հեղինակային իրավունքները` առանց իրենց հետ համաձայնեցնելու օգտագործել է հեղինակների ստեղծագործությունները ու համապատասխան հոնորար չի վճարել: Խոսքը հատկապես չորս երգերի մասին է, որոնք տարիներ շարունակ Կիրկորովը կատարում է թե համերգներում, թե սկավառակներ ձայնագրելով, այն էլ առանց հեղինակների թույլտվության:
Աղբյուրը նշում է, որ խախտումների պարբերականության դեպքում Բուլղարիայի օրենսդրությունը պլագիատի համար նախատեսում է 3-8 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում