«Շփման գիծ-մահվան գիծ». «Ադրբեջանը թեժ է պահում «լարվածության օջախը»»

ԱՄՆ Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի կայքում հրապարակած իր հոդվածում՝ ամերիկացի վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության հարցով փորձագետ Մարկ Դիթսենը գրել է, թե շփման գծում գտնվող դիպուկահարները վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի փոխզիջումային տարբերակով հակամարտության կարգավորումը. «Դժբախտաբար, հակամարտության ռազմական բնույթը զարգանում է դիպուկահարների կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով, ինչն էլ խոչընդոտում է փոխադարձ վստահության և փոխզիջումային լուծման տարբերակին: Շփման գիծն արդեն իսկ վերածվել է մահվան գծի և եթե իրավիճակը չփոխվի, ապա կկորչի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հույսերը»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ հայկական կողմը ոչ միայն իր համաձայնությունն է տվել շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու համար, այլ նաև կողմ է այնտեղ գրանցվող միջադեպերի միջազգային հետաքննության անցկացմանը:

«Այս խնդիրը բազմիցս բարձրացվել է միջնորդ երկրների կողմից, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է մերժել այդ առաջարկը: Ադրբեջանը միայն մեկ ցանկություն ունի՝ Ղարաբաղը տեսնել իր կազմում, ինչն ուղղակի անհնարին է: Ադրբեջանը մեկընդմիշտ պետք է հասկանա, որ Արցախը երբեք այդ երկրի ենթակայության տակ չի կարող լինել: ԼՂՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է: Անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանը երբևէ կահամակերպվի դրա հետ, թե չէ, որևէ նշանակություն չունի: Պաշտոնական Բաքուն մշտապես այնպիսի քայլերի է դիմում, ինչը համահունչ չէ ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջագային հանրության կողմից: Ադրբեջանական կողմն անընդհատ խոսում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին և դա այն պարագայում, երբ այդ սկզբունքը գործում է միայն երկու տարբեր պետությունների հարաբերությունների պայմաններում: Հարց է առաջանում. արդյո՞ք Ադրբեջանը կարող է ցույց տալ միջազգային իրավունքի մեկ նորմ, որով արգելվում է Արցախի ժողովրդին ինքնորոշվել:

Քանի դեռ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցումներ չի ցուցաբերում, հրաժարվում է կատարել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, հակամարտության լուծումը մնում է մշուշոտ»:

Թեմայի շուրջ, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց. «Շփման գծում դիպուկահարների առկայությունը լուրջ սրացումների է հանգեցնում: Դիրքերում գրանցվող դեպքերի 80-90%-ը կապված է դիպուկահարների գործողությունների հետ: Համապատասխան միջազգային կառույցնեը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Ադրբեջանն իր դիպուկահարների դուրս բերի առաջնային գծից: Դիպուկահարների գործողությունները կարող են իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից, ինչը հղի է նույնիսկ պատերազմական գործողությունների վերսկսմամբ:

Սահմանին 18-19 տարեկան երիտասարդներ են և ցանկացած երիտասարդի մահ մեզ համար մեծ կորուստ է: Եվ եթե Ադրբեջանը չի մտածում իր զինծառայողների մասին, ապա մեր համար, զինծառայողի մահն ամեն ինչից վեր է ու շատ թանկ»:

Թեմայի շուրջ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Հետաքրքիր է, երբ արտասահմանյան փորձագետները խոսում են շփման գծից դիպուկահարների դուրս բերման մասին: Այո՛, սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու հարցում դիպուկահարները երևի ամենամեծ նշանակությունն ունեն: Այդ մտահոգությունը մենք էլ ենք կիսում և բազմիցս այդ մասին հայտարարվել է: Այո՛, միջազգային կառույցների կողմից եղել են հստակ առաջարկներ՝ սահմանից հեռացնել դիպուկահարներին, սակայն հայտնի է նաև կողմերի դիրքորոշումն այդ հարցում: Նման վերլուծություններ կատարելիս շատ կարևոր է հասցեականությունն ու անունները կոնկրետությամբ: Եթե իրերն իրենց անուններով կոչվեն, և այդ առաջարկող կառույցները հստակ նշեն, թե ով է շահագրգռված դիպուկահարներին հեռացնելով, իսկ ով՝ ոչ, շատ ավելի լավ կլիներ: Այդ միջազգային կառույցները և անձինք ոչ թե նախապատվությունը մեկին կամ մյուսին տալու, հավասարության նշաններ դնելու, այլ զուտ իրենց ջանքերը հարգելու համար նշեն այն մեղավորին ով շահագրգռված չէ այդ կայունությամբ, ով տապալում է իրենց այդ ջանքերը, որով փաստորեն չի հարգում իրենց շատ ավելի արդարացի ու ճշմարիտ կլիներ: Չէ որ հարցը միայն սկսվում է դիպուկահարներով, սակայն իրականում դա վերաբերվում է խաղաղ կարգավորման ողջ գործընթացին: Պարոն Դիթսենը լավ կլիներ նշեր, թե որ կողմը ինչ է հետապնդում այս գործընթացում, որ բոլոր միջադեպերի քննության և մեղավորներին հասցեական նշման համար եղան ջանքեր, որոնք տապալվեցին: Իսկ նման առաջարկները ունեին մեկ նպատակ նպաստել խաղաղ կարգավորմանը»:

Ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը հարցի հետ կապված նշեց. «Ադրբեջանը փորձում է «լարվածության օջախը» մշտապես պահել, ինչի արդյունքում լարվածությունը ժամանակ առ ժամանակ բավականին սրվում է: Դրանք առավելապես սադրիչ բնույթ են կրում, դա է ադրբեջանական բանակի գործելաոճը: Նրանք անընդհատ ինչ-որ բան են ցանկանում հրահրել, սակայն ոչ բոլոր դեպքերում է երևում, թե դա հատկապես ինչ նպատակով է արվում: Մի բան ակնհայտ է. Ադրբեջանը փորձում է ինչ-որ հերոսի կերպար ստեղծել, ոգևորել իր զինվորներին, սակայն, ակնհայտորեն դա անում է անհաջող ձևով»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}