«Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛». 4 հազարից 55-ն են հաղթել
«Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվեց. 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ը անցել կիսաեզրափակիչ. հաղթել են 55-ը. նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են: Դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երևանի քաղաքապետարանի և «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, արդյունքներից կազմակերպիչները գոհ են. մրցույթը թեև ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգևորությամբ:
Շուրջ տասը ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և ասմունքել: 55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային և հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Հաղթողները նվերներ են ստացել կազմակերպիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Կուսակցության կանանց խորհուրդը 41 խրախուսական մրցանակակիրներին գրքեր ու բառարաններ է նվիրել, իսկ տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երևանի քաղաքապետարանից որպես պարգև netebook է ստացել: Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝ Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների և ուսուցիչների:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին