ԱԷՄԳ-ի տեսուչների այցն Իրան հաջողությամբ չի պսակվել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հիասթափություն է հայտնել Իրան այցելած փորձագետների` իրանական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումների անարդյունավետության առնչությամբ: Այս մասին, ինպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, ասված է կազմակերպության հրապարակած հայտարարությունում:
«Բանակցությունների ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլերի ժամանակ կազմակերպության պատվիրակությունը դիմել էր Փարիչինի ռազմական օբյեկտ այցելություն կազմակերպելու և տեսուչների անվտանգությունն ապահովելու համար: Իրանն այդպես էլ չտվեց համապատասխան թույլտվությունը», - ասված է հայտարարությունում:
Բացի այդ, նշվում է նաև, թե բանակցությունների ժամանակ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:
Ավելի վաղ, իրանական լրատվամիջոցները հայտնել էին, թե Իսլամական հանրապետության միջուկային օբյեկտների դիտարկումը չի մտնում ԱԷՄԳ-ի պատվիրակների օրակարգում:
Հիշեցնենք, ԱԷՄԳ-ի պատվիրակությունը Թեհրան էր ժամանակ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս այցը երկրորդն էր վերջին ամսվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա