Տևեսը պաշտոնապես ներողություն խնդրեց «Մանչեսթեր Սիթիից»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ներողություն է խնդրում ակումբից ու երկրպագուներից Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բավարիայի» հետ արտագնա խաղում դրսևորած պահվածքի համար: Այդ հանդիպումից հետո Տևեսը երկար ժամանակ զրկվել էր թիմում աշխատելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է AP-ն:
«Ես ուզում եմ անկեղծորեն ներողություն խնդրել «Մանչեսթեր Սիթիից», բոլորից, ում հույսերը չեմ արդարացրել կամ վնասել եմ իմ գործողություններով,- հայտարարել է Տևեսը:- Ես հանում եմ բողոքս, որը ներկայացրել էի ակումբի դեմ` ինձ տուգանելու համար, որովհետև ցանկանում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա