Հասարակություն 20:10 23/02/2012

Աբովյան 32, մշակութային հուշարձան. 80-ամյա պատմական շենքը վտանգված է

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Աբովյան 32 շենքի բնակիչներն անհանգստացած են: 1934 թվականին կառուցված, Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքի նկուղում անցած տարվա ամռանից սկսած շինարարական աշխատանքեր են իրականացվել, այժմ էլ ներսում բանվորներ կան: Շինարարական աշխատանքների ընթացքում, ինչպես հավաստում են բնակիչները, ձախակողմյան բնակարանների /որտեղ իրականացվել են հիմնապատի քանդման աշխատանքներ/ պատերին ճաքեր են առաջացել, դրանց մի մասն էլ ընթացքում մեծացել են:
 

Բնակիչների մտահոգությունները

Երկու մուտք ունեցող շենքի այսօրվա բնակիչները հիմնականում արվեստագետների, գիտնականների երեխաներն ու թոռներն են: «Պրոֆեսորների շենք»-ի պատերին ցուցանականեր են փակցված` «Այստեղ ապրել ու ստեղծագործել են Հայաստանում գիտական վիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Համբարձում Քեչեկը, Ժողովրդական նկարիչներ Գաբրիել Գյուրջյանը, Սեդրակ Առաքլյանը, նշանավոր լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, Ազգային պատկերասրահի ստեղծող, արվեստաբան Ռուբեն Դրամբյանը» և այլք:

«Հենքի պատը քանդելիս հինգերորդ հարկը ցնցվում էր: Քանդելուն ձև կա, համապատասխան միջոցներ կան, հենց քանդելու ձևից էլ հասկացվում էր, որ այդ աշխատանքի որակավորում չունեն»,-ասաց բնակիչներից Սեդրակ Առաքելյանը: Շենքի հինգերերոդ հարկում արվեստանոցներ են եղել, որոնք հիմա վերածվել են բնակարանների:

«Բարբարաոսություն է սա: Հիմա երբ հայտնի է, որ Երևանի կենտրոնը սեյսմիկ վտանգի տակ է, քանդել, հողը հանել նկուղից ու թափել, հիմնական պատերի մի մասը քանդել, դուռ ու պատուհաններ բացել` բարբարոսություն է, ինչ ասեմ»,-ասաց բնակիչներից Սուսանան Վարդանյանը:

«Ասում են ռեստորան են սարքում: Ցավալի է, որ մեր օրերում ոչ մեկի շահը չեն ուզում համապատասխանեցենել հասարակական շահի հետ: Ի վերջո` թող անեին այնպիսի բան, որ մենք ուրախանայինք նման կառույցի համար, իսկ եթե անում են բան, ինչը մեզ դուր չի գալիս, գոնե մեզ հետ համաձայնեցնեին»,-կարծիքն է հայտնում Ֆիզոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Է. Կոստանյանը, դժգոհելով, որ քաղաքապետարանը շինթույլտվություն տալիս, սակայն բնակիչների հետ չի քննարկել այն:

«Սա պատմական շենք է, 80 տարեկան: Պետական պահպանության ներքո: Ստացվում է, որ պատմական շենքում շինարարություն է արվում` առանց մշակույթի նախարարության վերահսկողության: Մենք մանրամասն անալիզի ենք ենթարկել, ցանկացած ճարտարապետ ձեզ կասի, որ հենքային պատը հանել չի կարելի: Մեր երկրորդ հարկի հարևանի դուռը շատ մեծ դժվարությամբ է բացվում դրանից հետո»,-ասաց Անուշ Առաքելյանը,  դժգոհելով նաև, որ ընդհանուր օգտագործման որոշ տարածքներ, ըստ այդ նախագծի, պետք է օտարվեն հօգուտ նկուղի սեփականտեր Աշոտ Սիմոնյանի:

Այսօր շենքի բնակիչները Panorama.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ գծագրով նախատեսվում է կտրել բակի միակ ծառը, շինության առջև` Աբովյանի մայթին սեղաններ են տեղադրված: Բնակիչներին ծանոթ ճարտարապետներն ու փորձագետները հայտնել են, որ քաղաքապետարանի կողմից տրված նախագծում խախտումներ կան, դրանց մասին իրազեկել են քաղաքապետին, պատասխան դեռ չեն ստացել:

«Մարդիկ, ովքեր ստորագրում են այդ նախագծերը, հետո ո՞նց են պատասխանատվություն կրելու: Նկուղների խնդիրը առկա է շատ տեղերում` նույն Տերյան փողոցում, Սայաթ-Նովայում: Մարդիկ փողի դիմաց կամ ուրիշ բանի դիմաց ստորագրում են այդ թղթերի տակ, վնասելով այլ մարդկանց»,-Անուշ Առաքելյանը:

Ցույց տալով բնակարաններում առաջացած ճաքերը, Սեդրակ Առաքելյանը նշեց. «Եթե նույնիսկ սրանք այս աշխատանքների հետևանքով չեն առաջացել, կարելի՞ է նման շենքի նկուղում հիմնական պատ քանդել»:

Նրանք դիմել են

Բնակիչները նամակներով իրենց մտահոգությունների մասին նամակներ են հղել Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, քանի որ նախկինի` Կարեն Կարապետյանի օրոք տրված պատասխանն իրենց չի գոհացրել: Շենքի ապրողները քաղաքապետին ուղղված նամակով հայտնել են, որ նախագծում առկա ու շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների մասին:

«Նախագծով նախատեսված է հատակի նիշի իջեցում, ինչը նախատեսված չէ տեխնիկական եզրակացությունով և չունի պատերի և հիմքերի ուժեղացման միջոցառումների համապատասխան կոնստրուկտորական լուծումներ: Նախագծով նախատեսված Աբովյան փողոցի կողմից ճակատի վրա ամրացվող հովհարը թույլատրված չէ ՃՀԱ-ով, առանց հատուկ վերահսկման նման էլեմենտների տեղադրումը անընդունելի է, քանի որ ինչպես նշեցինք վերը, շենքը ունի հուշարձանի կարգավիճակ: Բացի այդ շենքի պատերին տեղադրված են բազմաթիվ հուշատախտակներ և հովհարի առկայությունը մեղմ ասած անհասկանալի է, եթե իհարկե հաշվի չառնենք այն սեղանները, որոնք ըստ նախագծի տեղադրված կլինեն Աբովյան փողոցի մայթի վրա:

Ընդհանուր առմամբ, նախագիծը ոչ միայն չի համապատասխանում 273 ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, այլև ընդհանուր առմամբ թերի է և լի է անճշտություններով և բացթողումներով»,
-սա հատված է Տ. Մարգարյանին ուղղված նամակից հատված է: Բնակիչները պահանջում են դադարեցնել շինարարությունը, շինթույլտվությունը համարել ուժը կորցրած, անցկացնել նախագծի նոր անկախ փորձաքննություն, անցկացնել կատարված աշխատանքների և շենքի սեյսմիկ վիճակի նոր փորձաքննություն, պարտադրել տարածքի սեփականատիրոջը իրականացնել նոր նախագծով ուժեղացման աշխատանքները և վերականգնել շենքի ճակատային մասի նախկին տեսքը, բացառելով ներկա նախագծով նախատեսված Աբովյան փողոցի մայթի մասնակի զավթումը:

Նամակի պատճենն ուղարկվել է ՀՀ նախագահի վերահսոկաղական ծառայությանը:
Բնակիչները դիմել են նաև մշակույթի նախարարություն
: «Հաշվի առնելով, որ նախագծի համաձայն, կատարվում են կոնստրուկտիվ փոփոխություններ, օրինակ, հենքային պատերում բացվածքներ, հատակի իջեցում, ճակատային մասի ձևափոխություններ, անտեսելով հուշատախտակների առկայությունը, մենք ցանկանում ենք իմանալ, արդյո՞ք վերը նշված նախագիծը համաձայնեցվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ»,-սա էլ մշակույթի նախարարությանն ուղղված նամակից հատված է:

Արձագանքներ

Բնակիչների խոսքով, քաղաքապետարանից դեռ իրենց չեն պատասխանել, օրենքով սահմանված ժամկետը չի լրացել: Սակայն Panorama.am-ի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին.
«Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.30 տարածքում հասարակական սպասարկման նշանակության օբյեկտի գլխավոր մուտքի արդիականացման, ներքին տարածքի վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևան քաղաքապետարանի հետ 20.07.2011թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Ս-2571-539 նախագծի և կառուցապատող Աշոտ Սիմոնյանին 20.07.2011թ. տրված հ.01/18-Ս-2569-558 շինարարության թույլտվության համաձայն»:

Քաղաքպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից նաև հայտնեցին, որ բնակելի շենքի կիսանկուղային հարկում գտնվող՝ 78.7քմ մակերեսով տարածքը գրանցված է, որպես հասարակական գործառնական նշանակությամբ և համաձայն վերոնշյալ նախագծի նախատեսված է իրականացնել տարածքի գոյություն ունեցող մուտքերի արդիականացման, աստիճանների ընդլայնման և տարածքի ներքին վերակառուցման աշխատանքներ, որի արդյունքում նախատեսվել է ներսի կրող երկայնական պատի 100սմ լայնությամբ դռան բացվածքի լայնացում մինչև 330սմ և համապատասխան ուժեղացման աշխատանքներ։

«Նշված նախագիծը սահմանված կարգով անցել է համապատասխան փորձաքննություն և «Լավո» ՍՊԸ-ի կողմից երաշխավորվել է հիշյալ նախագծի ճարտարապետական և կոնստրուկտորական մասերի հաստատումն ու համաձայնեցումը, որի արդյունքում էլ հաստատված նախագծով սեփականատիրոջ կողմից տարածքի ներքին վերակառուցման աշխատանքները ներկայումս իրականացված են, իսկ տարածքի արտաքին վերակառուցման աշխատանքները դեռևս չեն իրականացվել»,-սա ևս քաղաքապետարանի պատասխանից հատված է:

Մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանն ասաց, որ նախարարության համապատասխան կառույցի հետ ներսում ընթացող շինարարությունը համաձայնեցված չէ:

«Իրենք ընդամենը ներկայացրել են արտաքին մասի վերաբերյալ տեղկատվություն` աստիճանների լայնացման: Իսկ մյուս մասով նախարարությունը իր համաձայնությունը չի տվել»,-ասաց մամուլի խոսնակը:

Նախարարության աշխատակազմի պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մի քանի անգամ եղել է նշված հասցեում, սակայն չի հաջողվել մուտք գործել նկուղ, ծանոթանալ աշխատանքներին: Գործակալությունը նամակ է հղել Երևանի քաղաքապետին` խնդրելով բնակիչներին մտահոգող խնդիրների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել:

Մեր` շենքում եղած ժամանակ բնակարանների պատերին առաջացած ճեղքերին ծանոթանալու համար, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից Աբովյան 32 հասցե էր եկել քաղաքաշինության նախարարության պետական տեսչության գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը: Ծանոթանալով ճեղքերին, նա ասաց, որ հնարավոր է, ճեղքերն առաջացել են նկուղում իրականացրած շինարարական աշխատանքների հետևանքով, սակայն եզրակացությունը կլինի 10-15 օրից:

Սեփականատերը

Նկուղի տարածքի սեփականատերը Աշոտ Սիմոնյանն է: Մեզ, ի տարբերություն նախարարության պաշտոնյայի, հաջողվեց մուտք գործել նկուղի տարածք ու ծանոթանալ աշխատանքներին: Ընթերցողները կարող են ծանոթանալ աշխատանքներին ևս վաղը մեր կայքում տեղադրվելիք տեսանյութի միջոցով:

Նկուղում գտնվող երկու քաղաքացիներից մեկը ներկայացավ որպես նրա վստահված անձ, ասաց, որ լիազորված է պատասխանել մեր հարցերին: Ավետիք Ղարիբյանի խոսքով, ունեն շինթույլտվություն, փորձաքննության եզրակացություն, բոլոր աշխատանքները կատարվել են նախագծի համաձայն, մի բան էլ ավել են ամրացման աշխատանքներ իրականացրել, օրինակ 88 սմ պատի փոխարեն 1 մետր հաստությամբ պատ են կառուցել, ամրացրել ենք «շուվիլերներով, ուգոլնիկներով»:

 «Երբ քանդեցինք լրիվ ջուր էր, նոր կանալիզացիա ենք անցկացրել: Ամեն ինչ արվել է ըստ գծագրի, ոչ մի բան էլ չենք փորել: Մեզ չափեր են տվել, մենք գործել ենք, ըստ չափերի»,-ասաց նա, հավելելով, որ այս պահին աշախատանքներ չեն իրականացնում, սպասում են բնակիչների` քաղաքապետին ուղղված նամակի պատասխանին: Նրա խոսքով, նախապես պլանավորել են նկուղում մանկական սրճարան կառուցել, բայց այս պահին էլ չգիտեն ինչ դուրս կգա` «միգուցե կտորեղենի խանութ»:

 «Կարող է ինքը շատ լավ բան է արել: Փոխել է ջրամատակարարման համակարգը, բայց դա արել է իր համար, ոչ թե մեր, հետո էլ ծորակից դեղին ջուր է գալիս, սակայն չեմ կարող պնդել դրա պատճառով է, թե՞ ոչ»,-ասաց Ա. Առաքելյանը: 

Բնակիչները նաև նշեցին, թե սեփականտիրոջ դեմ ոչինչ չունեն, ուզում են ընդամենը, որ իրենց երեխաներն ու թոռները ապրեն ապահով շենքում, իսկ դրա համար նախ նախագիծը պետք է լինի առանց խախտումների, իսկ աշխատանքներն էլ իրականացվեն սեյսմիկ անվտանգության նորմերին համապատասխան: Բնակիչներն այս պահին սպասում են քաղաքապետի պատասխանին, որպեսզի իրենց ներկայացված այլ նախագծերի, փորձաքննության եզրակացության ու այլ «հիմնավորումների» հետ դա էլ վիճարկեն դատարանում:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}