
Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը` նախագահականի դիմաց
Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը այսօր կառավարության շենքի դիմացից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Ցուցարարների մեծ մասը հավաքվել էր «Բաղրամյան» մետրոյի մուտքի մոտ։
Ցույցի մասնակիցների մի պաստառին գրված է` «Ինքնասպանությունների անարդարաություն»:
Վալերի Մուրադյանի մայրը փորձ արեց մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։
Ոստիկանները թույլ չեն տալիս փողոցն անցնել ու մոտենալ նախագահական շենքի դարպասներին ոչ ցուցարարներին, ոչ լրագրողներին։
Ցույցը առաջնորդում է «բանակն իրականում» կազմակերպությունը։ Նշենք, որ այս կազմակերպությունը ավելի քան միարժեք չի ընկալվում հասարակության կողմից, հենց թեկուզ ֆեյսբուքի էջերում։
Մանրամասները` քիչ անց։
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի