ՀՀ ՊՆ. Ադրբեջանական զինված ուժերը պատասխան կտան իրենց գործողությունների համար
«Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար»: Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության` մեկնաբանելով փետրվարի 23-ին, հակառակորդի դիպուկահար գնդակից ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայողի զոհվելու փաստը` հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Այսօր` ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Արմենակի
Ադիբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա