«Ժառանգության» վարկանիշի բարձրացման վերջին հույսը ԵԺԿ-ն է
Անդրադառնալով ՀՀԿ, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունների անդամակցությանը ԵԺԿ-ին` «Голос Армении»-ն գրում է, որ մինչ առաջին երկու կուսակցությունները հպարտությամբ նշում են իրենց այդ ձեռքբերումը` «Ժառանգությունն» իր անդամակցության փաստն օգտագործում է միջազգային ասպարեզում Հայաստանի ներքին խնդիրները ցուցադրելու համար:
Թերթը նկատում է, որ ԵԺԿ-ում «Ժառանգության» բարձրացրած հարցերը չեն կարող արժանանալ եվրոպական որևէ կառույցի ուշադրությանը, իսկ այդ հարցերին արտաքին ուժերի խառնվելն ընդհանրապես բացառված է: Հոդվածագիրը նշում է, որ այն հարցերը, որոնց միջոցով «Ժառանգությունը» փորձում է ցեխ շպրտել իշխանությունների վրա, իրականում երկրի ներքաղաքական հարցերն են, որոնց որևէ միջազգային կառույց չի կարող և իրավունք էլ չունի խառնվելու: Ըստ թերթի` «Ժառանգության» պահվածքը ԵԺԿ-ում ոչ այլ ինչ է, քան բուռն քաղաքական գործունեության իմիտացիա` ընտրություններից առաջ ընտրազանգված չկորցնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները