Քաղաքական 18:23 23/02/2012

Հ.Հակոբյան. «Եթե ՀՀԿ-ն ուրիշ թեկնածուի սատարի, բնական է` կբռնեն ու կընկնեն իմ յուրաքանչյուր ավել ծախսած կոպեկի հետևից»

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ

-Պարոն Հակոբյան, ինչպիսի՞ն է Ձեր տրամադրությունը նախընտրական այս շրջանում:
-Նորմալ, ափսոս, որ երգ-երաժշտություն դեռ չկա, այնպես որ դեռ տրամադրությունս լավ է:

-Այսինքն` գտնում եք, որ դեռ երաժշտական հատվածին չե՞նք հասել:
-Հենց այդպես` դեռ երաժշտություն չկա ու դրա համար էլ տրամադրություններս դեռ լավ է:

-Բայց դա չի խանգարում, կարծում եմ, որ հստակ կողմնորոշված լինեք, թե ո՞ր կուսակցության շարքերում եք հանդես գալու մայիսյան ընտրություններին: Խոսակցությունները, թե ՕԵԿ-ի հետ կապ ունեք, չեն մարում…
-Ես ՀՀԿ անդամ եմ , ընտրություններին էլ մասնակցելու եմ մեծամասնական ընտրակարգով:

-Որոշ ժամանակ առաջ Զվարթնոց`ի Ձեզ պատկանող հյուրանոցային համալիրի պատին փակցված էր «Օրինաց Երկիր» կուսակցության պաստառը, բայց հիմա այն հանել եք: Ինչո՞վ է դա բացատրվում:
-ՕԵԿ-ն այն ժամանակ տեղ չուներ գրասենյակի համար, ինձ խնդրեցին, ես տարածքը տրամադրեցի…

-Վարձակալությա՞մբ:
-Ոչ, ուղղակի տրամադրել եմ տարածքը: Հետագայում, երբ ՕԵԿ-ը Էջմիածնում գրասենյակը բացեց, իրենք իրենց գրասենյակային գործողությունները սկսեցին արդեն այնտեղ իրականացնել:

-Խոսակցություններ էին պտտվում, որ ՕԵԿ-ը պատրաստվում էր Ձեզ` կուսակցությունից հեռացված Գագիկ Բաղդասարյանի փոխարեն ԱԺ տանել, այդպիսով վերջնական վերջակետ դնելով Ձեր` ՕԵԿ-ում լինել-չլինելու հարցին:
-Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել… մեր մեջ չի եղել նման խոսակցություն:

-Օրերս մամուլում հրապարակումներ եղան, թե գեներալ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իր որդուն` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` տեսնել ոչ թե ԱԺ-ում, այլ Սյունիքի մարզպետի պաշտոնում, քանի որ մարզպետը ԱԺ պատագամավոր դառնալու հավակնություններ ունի: Իսկ Մ.Գրիգորյանն էլ Էջմիածնի քաղաքապետ դառնա: Ի՞նչ կասեք:
-Յուրաքանչյուր հայր էլ կուզենա իր որդուն մարզպետ տեսնի, երկրի նախագահ էլ տեսնի, ամեն ինչ էլ կուզենա տեսնի, նորմալ է: Բայց թե որքանով է դա իրատեսական իմ լուծվելիք խնդիրը չէ:

-Իսկ Դուք նման խոսակցություններ լսե՞լ եք:
-Ոչ, որովհետև ինձ չհետաքրքրող խոսակցություններ են դրանք: Եթե կոնկրետ մեր մարզին վերաբերվել գուցե ավելի ուշադիր կլինեի, բայց մարզից դուրս թե ինչ կլինի` հետաքրքիր չի:

-Իսկ որպես Էջմիածնի քաղաքապետ` գեներալ Գրիգորյանին տեսնելը հավանակա՞ն եք համարում:
-Ինչու` չէ, յուրաքանչյուրն էլ կարող է դառնալ քաղաքապետ` թե գեներալ Մանվելը, թե ուրիշը: Եթե ժողովուրդը քվեն կտա, թող դառնա…

-Ձեր հարաբերությունները հիմա ինչպիսի՞ն են:
-Շատ սովորական հարաբերություններ են: Մենք իրար չենք տեսնում, ցանկալի էլ չի, որ իրար տեսնենք:

-Դա սովորական հարաբերություններ եք անվանո՞ւմ:
-Այո-այո, շա~տ սովորական:

-Պարոն Հակոբյան, վերադառնալով ընտրություններին: Հավանաբար լսել եք, որ նախնական խոսակցությունների համաձայն` ՀՀԿ-ն Ձեր ընտրատարածքում պատրաստվում է սատարել Սեյրան Սարոյանին:
-Լսել եմ, բայց կրկնում եմ` առաջադրվելու եմ անկախ այն բանից, թե ով ում է սատարելու: Կարևորը, որ ինձ պաշտպանում է մեր շրջանի ժողովուրդը:

-Բայց այդ դեպքում որպես ՀՀԿ ներկայացուցիչ ե՞ք մեծամասնականով առաջադրվելու, թե..
-Որպես անհատ, ես գնալու եմ որպես անհատ, անկախ ամեն ինչից:

-Ի՞նչ եք ակնկալում, այս ընտրություններում Ձեր կուսակցությունը Ձեր կողքին, ի վերջո, կկանգնի՞:
-Չեմ կարող ասել, դա կախված է նրանից, թե ի՞նչ ձև են ինֆորմացված: Եթե նրանք ինֆորմացված են մարզպետ Ղահրամանյանի տեղեկատվությամբ, բնականաբար ՀՀԿ-ն իմ կողքին չի կանգնի, որովհետև մեր հարաբերությունները Արմավիրի մարզպետի հետ դրական չեն. ես միշտ խոսում եմ նրա կատարած անօրինական գործողությունների մասին: Իսկ եթե հարցումը պետք է ժողովրդից անեն… չնայած մարդիկ ոչ միշտ են կարողանում իրենց սրտի եղածն ասել, որովհետև ընկճված են, վախենում են ու վստահություն չունեն իշխանությունների նկատմամբ, թեկուզ իմ նկատմամբ:

-Գաղտնիք չէ, որ Հայաստանում ընտրությունները, այն էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու դեպքում, մեծ ծախսերի հետ են կապված: Որքա՞ն գումար եք պատրաստվում ծախսել Դուք:
-Ինչքան օրենքով է նախատեսված, այնքան էլ պատրաստ եմ ծախսել: Օրենքից դուրս իհարկե չենք ծախսելու, որովհետև … դուք լավ էլ նշեցիք, որ եթե Հանրապետականը ուրիշ թեկնածուի սատարի, բնական է կբռնեն ու կընկնեն իմ յուրաքանչյուր ծախսած կոպեկի հետևից: Այնպես որ չեմ ծախսի:

-Ստացվում է, որ պատրաստ եք գնալ ընտրապայքարի գիտակցելով, որ դրական արդյունքի չե՞ք հասնի:
-Ոչ, այդպես չէ: Եթե ես օրենքից դուրս գումարներ ծախսեմ, այդ դեպքում դժվար կլինի: Հիշում եք` անցած անգամ ինձ նույնիսկ որպես թեկնածու չգրանցեցին, հինգ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին չեմ մասնակցել: Հիմա, կարծում եմ, այդ քաղաքական բլեֆները այլևս չեն լինի, ինձ կգրանցեն… կգնանք ընտրությունների կտեսնենք: Եվ ով էլ լինի իմ մրցակիցը` գեներալ Մանվելը, նրա որդին, թե Սեյրանը Սարոյան ես դնելու եմ իմ թեկնածությունը… հո չե՞նք թողնի մարզը միայն մեկ թեկնածուով գնա ընտրությունների, դա ճիշտ չի լինի:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am
20:41
ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը Տելեգրանի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Կանանց երթի մասնակիցները ճամպրուկներ են լցրել Իվանիշվիլու նստավայրի մոտ
Կիրակի օրը մեկնարկած կանանց երթը հասել է Վրաստանում իշխող կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, որտեղ մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}