Ծաղիկն անորոշ վիճակում է
«Հայկական ժամանակը» գրում է, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, երեկ հաստատել է, որ մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն) և դժվարացել է ասել, թե ԲՀԿ ցուցակի որ տեղում կլինի: Թերթի թղթակցի հարցին՝ «արդեն պարզ է, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, կարո՞ղ եք ասել՝ ԲՀԿ ցուցակում ինչ տեղ կզբաղեցնեք», Գևորգյանը պատասխանել է. «ԲՀԿ ցուցակում ես չեմ որոշողը, կա քաղխորհուրդ, կա քաղաքական առաջնորդ, ընդհանուր որոշում կկայացնի ցուցակի համար, այն ժամանակ բոլորին պարզ կլինի»: Իսկ երբ թղթակիցը հարցրել է՝ «բայց հաշվի առնելով, որ մեծամասնականով չեք առաջադրվելու, գոնե ԲՀԿ ցուցակի առաջին տասնյակում կլինե՞ք», Գևորգյանն ասել է. «Չեմ կարծում, որ մեծամասնականով չառաջադրվողներն առաջին տասնյակն են զբաղեցնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները