ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանն Իսրայելի և ԱՄՆ ձեռքում խաղալիք է
Ադրբեջանն Իսրայելի և ԱՄՆ ձեռքում խաղալիք է: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Զոհրե Էլահիանը:
Իրանցի խորհրդարանականն Ադրբեջանին քննադատել է այդ երկրում Իրանի ներկայացուցչությունների գործունեությունը սահմանափակելու, իրանական ԶԼՄ-ների լրագրողներին ձերբակալելու և իսլամական գործիչներին ճնշելու համար:
Հավելենք, որ երեկ Ադրբեջանին ուղղված քննադատական հայտարարությամբ էին հանդես եկել նաև ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին և նրա տեղակալ Էսմայիլ Քոուսարին:
Նախորդող նորությունը` http://panorama.am/am/world/2012/02/22/iran-mejlis-1/
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները