Աշխարհում 14:40 23/02/2012

Իրանի միջուկային հարցը ռազմական ճանապարհով լուծելու Իսրայելի մտադրությունն առայժմ իրատեսական չէ

Հեղինակ` Արմեն Իսրայելյան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հինգ հոգանոց պատվիրակության և Իրանի իշխանությունների միջև միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց: Այցի ավարտից հետո ԱԷՄԳ գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ թեև իրենք հակված էին կառուցողական բանակցությունների, այնուամենայնիվ իրանական կողմը թույլ չի տվել, որպեսզի իրենց տեսուչներն այցելեն Փարչինի ռազմական հաստատություն: (Փարչինը փոքրիկ քաղաք է, որը գտնվում է Թեհրանի հարավ-արևելյան հատվածում: Այստեղ են տեղակայված միջուկային որոշ հաստատություններ, ինչպես նաև գործող ռազմական արդյունաբերության գործարաններ):

ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, մամլո ասուլիսի ընթացքում, ի պատասխան Ամանոյի մտահոգություններին, հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչների այցի նպատակը ոչ թե հետաքննություն անցկացնելը, այլ Իրանի և ԱԷՄԳ-ի համագործակցության շուրջ բանակցություններ վարելն էր:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն էլ, Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Ամանոյի` այցի ադյունքների վերաբերյալ արտահայտած մտահոգություններին, հայտարարել է. «Ցանկացած ստուգման համար նախ պետք է կողմերը օրենքի շրջանակում համաձայնության գան: Իրանը հարգում է միջազգային օրենքները և միշտ պատրաստ է համագործակցել է ԱԷՄԳ-ի հետ»:
Իրանի միջուկային հարցի շուրջ Իրանի և ԱԷՄԳ-ի միջև տեղի ունեցած բանակցություններին զուգահեռ իրանական հարցն ակտիվորեն քննարկվում էր նաև «հակամարտության» մեջ ներքաշված երկրների կողմից:

Օրերս ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն Իրանի միջուկային խնդրի շուրջ իրենց հայտնած տեսակետներում ընդգծել են, որ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով: ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը Սենատի զինված ուժերի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներում տեղեկացրել է, որ Իրանը թեև տեխնիկապես ի զորու է միջուկային զենք ստեղծել, սակայն մոտ ժամանակներում դրա հավանականությունը շատ քիչ է:

Ի լրումն Քլեփերի դիտարկումներին, ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան նշել է, որ համապատասխան տեղեկություններ չկան այն մասին, որ Թեհրանը որոշել է ատոմային ռումբ ստեղծել, հավելելով, որ Իսրայելն Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: Լեոն Պանետայի հայտարարությունից օրեր անց`փետրվարի 18-ին, ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնն Իրանի հարցում բանակցություններ վարելու նպատակով գործուղվեց Իսրայել:

Այս ենթատեքստում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հագը, նշելով, որ Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի: Իսրայելին Իրանի վրա ռազմական հարձակման մտադրությունից հրաժարվելու կոչով դիմեց նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը, նշելով որ դա կկասեցնի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների գործընթացը:

Թեև Իսրայելի կողմից, քարոզչական նկատառումներից ելելով, Իրանի միջուկային հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին հաճախակի են հնչում սպառնալից հայտարարություններ, սակայն Իսրայելի ուժային կառույցների ղեկավարները` բանակի ընդհանուր շտաբի պետը, ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության (Մոսսադ) և ներքին անվտանգության գերատեսչությունների ղեկավարներն իրենց հայտարարություններում վերջին շրջանում հիմնականում դեմ են արտահայտվել Իրանի վրա ռազմական հարձակում իրագործելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի ծրագրերին:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա) միջև համաձայնություն է ձեռք բերվել միջուկային ծրագրի շուրջ շարունակել բանակցությունները (շաբաթվա վերջում բանակցությունների անցկաման վայրը հավանաբար կորոշվի ), ինչպես նաև վերոնշյալ խմբի անդամ որոշ երկրներում, այդ թվում նաև Իրանում տեղի են ունենում նախընտրական գործընթացներ, Իրանի միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Իսրայելի մտադրություններն համենայն դեպս մոտ ապագայում իրատեսական չեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}