ՏՀՏ լիդերները շաբաթ-կիրակի կհավաքվեն Աղվերանում
«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում, որն այս անգամ տեղի կունենա փետրվարի 25-26-ը Աղվերանում, կքննարկվեն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարությունը և առկա խնդիրները:
Կազմակերպիչների հաղորդմամբ, ֆորումին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի, Տրանսպորտի և Կապի, ՀՀ Տարածքային Կառավարման, ՀՀ Քաղաքաշինության, Ֆինանսների նախարարություններից, ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովից, ՀՀ Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ԿԱ Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեից, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտներում գործող ընկերություններից:
Հանդիպում-ֆորումի օրակարգում ներառված թեմաներից են.
1. ՀՀ հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ռազմավարություն. խնդիրներ և հնարավորությունները
2. Հեռահաղորդակցության ոլորտի հանրային ծառայությունների կարգավորման խնդիրները և միջնաժամկետ նպատակները
3. Ենթակառուցվածքների համատեղ օգտագործում` Վիրտուալ օպերատորներ, Համարների տեղափոխելիություն, Ունիվերսալ ծառայություններ
4. Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններ. մայրուղիներից մինչև տանիքներ
5. Համայնքների ռազմավարական զարգացման նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ներառման հնարավորություններ
6. Հեռահաղորդակցության ոլորտի տենդերներ. թափանցիկություն, անկողմնակալություն և արհեստավարժություն` Տենդերների նախապատրաստման աշխատանքներ, Տենդերների առցանց իրականացում, Տենդերների բողոքարկում, Ոլորտային միությունների ներկայացուցիչների ներգրավման հնարավորություններ:
Քննարկված հարցերի և ձևավորված առաջարկությունների վերաբերյալ առաջարկները կփոխանցվեն ՀՀ կառավարություն և լիազոր մարմիններ:
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից: Միջոցառման նպատակն է մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան