Լեսկոտը չի հրավիրվի Անգլիայի հավաքական
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ժուլիեն Լեսկոտը խոստովանել է, որ ինքը հրավեր չի ստացել Անգլիայի հավաքականից` Հոլանդիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական խաղին մասնակցելու համար:
Այսօր Անգլիայի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ստյուարտ Պիրսը պետք է հայտարարի այն վերջնական կազմը, որը փետրվարի 29-ին պետք է մրցի հոլանդացիների հետ: Լեսկոտին զգուշացվել է, որ Պիրսն իր հետ հույսեր չի կապում:
«Ինձ հեռակա կարգով ասել են, որ չեն հրավիրելու հավաքական: Իրենց խաղամակարդակը ցուցադրելու հնարավորություն կստանան այլ ֆուտբոլիստներ»,- ասել է Լեսկոտը:
Խոսակցությունների համաձայն` Պիրսը հոլանդացիների հետ խաղում պատրաստվում է խաղադաշտ դուրս բերել փորձարկային կազմ: Ուստի հավաքական հրավեր ստանալու հույսեր ունեն մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Թոմ Կլևերլին, Ալեքս Օքսեյդ-Չեմբերլենը և Միկի Ռիչարդսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան