ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նորք-Մարաշ» բ/կ-ն են «Mobile-Health» նախագիծը փորձնական կգործարկեն
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկան` «Էրիքսոն Նիկոլա Տեսլա» ընկերության հետ համագործակցաբար, հայտարարեցին ընկերության անլար տեխնոլգիաների վրա հիմնված «Mobile-Health» նախագծի պիլոտային կլինիկական գործարկման մասին: Այս լուծումը հնարավորություն է տալիս հեռավորության վրա հետևել հիվանդի առողջությանը. կատարել համապատասխան չափումներ և արդյունքները փոխանցել մասնագետներին:
Զննումներն իրականացվում են որոշակի պարբերականությամբ կամ շարունակաբար և բջջային ցանցի միջոցով փոխանցվում են բուժող բժշկին: Հիվանդները համապատասխան չափումները կատարում են օգտագործման մեջ դյուրին սարքերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, արյան ճնշման մոնիտորը կամ էլեկտրոկարդիոգրաֆը: Սարքերի կոմպլեկտն իր մեջ ներառում է օգտագործման մեջ դյուրին ավտոմատացված հաղորդակցման սարք, որը վերը նշված սարքերից/սենսորներից ստացվող տվյալները կուտակելով, Bluetooth միացմամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով դրանք անվտանգ և ճշգրիտ կերպով փոխանցում է համակարգին և հատուկ սերվերին` բուժաշխատողներին թույլ տալով վերահսկել հիվանդի առողջական վիճակը: Տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը կատարվում է համակարգչային հատուկ ծրագրի միջոցով:
«Mobile-Health» լուծումը կիրառվում է հիմնականում սրտաբանության և թոքաբանության մեջ: Ակնկալվում է, որ համակարգը կկիրառվի խրոնիկ հիվանդների և երկարատև հիվանդությունների բուժման, ինչպես նաև գյուղական շրջաններում և բարձորակ հատուկ խնամք ապահովող բուժկենտրոններից հեռու բնակվող հիվանդների բուժման համար, հիվանդանոցից ժամկետից շուտ դուրս գրված կամ տնային, ինչպես նաև հետվիրահատական խնամքի կարիք ունեցող և այլ հիվանդների համար:
Ժամանակակից գլոբալ մարտահրավերներից մեկը խրոնիկ և երկարատև հիվանդություններով տառապող մարդկանց թվի աճն է` այդ թվում ասթմայի, շաքարախտի և այլ հիվանդությունների դեպքում: Ամեն տարի սրտանոթային հիվանդություններից մահանում է մոտ 17 միլիոն մարդ: Մյուս կողմից` աճում է մոլորակի ծեր (65+) բնակչության թիվը: Եթե 2007թ. 65 տարեկանից բարձր էր բնակչության 7%, ապա 2025թ.-ին նրանց թիվը կկազմի 10%, իսկ 2050թ.-ին 16%:
«Mobile-Health»-ի առավելությունները թե հիվանդների և թե առողջապահության համակարգի համար անվիճելի են: Հերթական ստուգման համար ցանկացած վայրից ցանկացած պահի ստուգման հնարավորությունը նշանակում է գտնվել բժշկի հսկողության տակ` առանց բուժհիմնարկություն հասնելու անհրաժեշտության: Բացի այդ` «Mobile-Health»-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել ժամանակն ու ռեսուրսները, առավել ճշգրիտ ախտորոշել և բուժել` նպաստելով հիվանդների կյանքի որակի բարձրացմանը:
«Mobile-Health»-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացրած հերթական նորարարական տեխնոլոգիան է, որի նպատակը մեր հայրենակիցների առողջապահական կարիքների բավարարումն է, ինչպես նաև խրոնիկ հիվանդությունների բուժման ծառայությունների համակարգի արդիականացումն ու բուժսպասարկման աշխարհագրական հասանելիության ապահովումը: «Mobile-Health»-ի շնորհիվ հիվանդները կկարողանան ստուգումներ անցնել տնային պայմաններում և ստացված տվյալները հատուկ բժշկական սարքավորման օգնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով անմիջապես փոխանցել բժշկին, որն էլ իր հերթին կարող է հետևել հիվանդի առողջությանը օնլայն եղանակով»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան