Մուբարաքի դատավճիռը կհրապարակեն հունիսի 2-ին
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի վճիռը դատարանը կհրապարակի արդեն հունիսի 2-ին: Նախօրեին Կահիրեում կայացավ վերջին դատական նիստը , որին պետք է հաջորդի վճռի հրապարակումը:
«Էխո Մոսկվի»-ի հաղոդրմամբ, նախկին նախագահն իրավունք ուներ ելույթ ունենալ, սակայն հրաժարվել է վերջին խոսքից:
Մուբարաքին, նրա երկու որդիներին և Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրում են նրանում, որ մեկ տարի առաջ նրանք հրահանգում էին ոստիկաններին կրակ բացել ցուցարարների նկատմամբ: Հնարավոր է Մուբարաքին անգամ մահապատժի ենթարկեն, թեև ինքն իր մեղքը չի ճանաչում: