Բաց դաս Orange-ի մատուցմամբ` ինչպե՞ս ավելի անվտանգ դարձնել ինտերնետը երեխաների համար
Փետրվարի 7-ից Orange-ի աջակցությամբ «Մեդիակրթության կենտրոն» հասարակական կազմակերպությունը մեկնարկեց « Անվտանգ համացանց » լայնածավալ ծրագիրը, որի շրջանակներում մինչ օրս վերապատրաստվել են ավագ դպրոցի 300 դասավանդողներ, իսկ ավելի քան 6000 աշակերտներ, նախատեսված 5000-ի փոխարեն, մասնակցել են բաց դասին: Ծրագրի մեկնարկի օրվանից www.safe.am կայքն ունեցել է ավելի քան 7000 այցելություն, անվտանգ ինտերնետի վերաբերյալ խաղը բացվել է ավելի քան 5700 անգամ, իսկ ուսումնական ձեռնարկներն ու ծնողական ուղեցույցները ներբեռնվել են ավելի քան 3800 անգամ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են Orange-ից:
Ծրագրի հաջողությունը ներգրավել է նաև նոր գործընկերների` մասնավորապես Կրթության Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոնին, և այս նոր համագործակցության շնորհիվ էլ ծրագիրն ընդլայնվել է հատկապես մարզերում: Անցած օրվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերի` Արագածոտնի, Տավուշի, Լոռիի, Սյունիքի և բոլոր և այլնի ավելի քան 500 դպրոցներում տեղի ունեցավ համացանցից անվտանգ օգտվելու կանոններին նվիրված բաց դաս , որին մասնակցեցին ավելի քան 10 հազար աշակերտներ:
Ծրագիրը չի սահմանափակվում միայն դասընթացներով: Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:
Մշակվել է ավելի քան 10 000 ուսումնական կայքերի և 3000 ապահով ուսումնական կայքերի հղում պարունակող շտեմարան:
Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի 19-ին Բրյուսելում Եվրամիության նախաձեռնությամբ տեղեկատվական և հեռահաղորդակցության 25 ընկերությունների կողմից ստորագրվեց « Անվտանգ ինտերնետ երեխաների համար » հռչակագիր, որով ընկերություններն արտահայտում են իրենց պատրաստակամությունը ապահովել անվտանգ ինտերնետ միջավայր, հատկապես երեխաների համար: Հռչակագիրը Ֆրանս Տելեկոմ Orange-ի հետ միասին ստորագրել են այնպիսի ընկերություններ, ինչպես Google, Facebook, Deutsche Telekom, RIM, Nokia, Telecom Italia, Vodafone և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին