ԵԱՀԿ դիտորդները զեկույցում սխալ են թույլ տվել
ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հրապարակած զեկույցում, որտեղ ամփոփվել են հունվարի 30-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված «Կարիքների գնահատման առաքելության» արդյունքները, սխալ կա:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլա Շմիդտի (Nicola Schmidt) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների փորձագետ Ռաուլ Մուրեշանի (Raul Mureşan) հեղինակած զեկույցում նշվում է, որ «առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Ազգային ժողովի 131 պատգամավորները ընտրվելու են ընտրական խառը համակարգով 4 տարի ժամկետով»: Սա կոպիտ սխալ է, քանի որ 2005-ին Հայաստանում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեով ամրագրվեց, որ Հայաստանի Ազգային ժողովը ընտրվում է 5 տարի ժամկետով (ՀՀ Սահմանադրություն, 63 հոդված):
Նշենք նաև, որ նույն զեկույցում նշված է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդներ` մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում