«Փյունիկ»-«Սլոբոդա» խաղը չի կայանա
Սերբիայի «Սլոբոդայի» հետ Երևանի «Փյունիկի» պլանավորած ընկերական հանդիպումը, որը պետք է կայանար փետրվարի 23-ին չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
Պատճառը սերբական կողմի անհասկանալի պատճառաբանություններն են, որոնց համար հիմք է դարձել «Սլոբոդա»-«Միկա» հանդիպումը:
«Սլոբոդա»-«Փյունիկ» խաղի փոխարեն պլանավորվում է մեկ այլ ընկերական հանդիպում, որը կկայանա փետրվարի 24-ին: Մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա