Բակո Սահակյանի նամակը Անկվաբին`հանցագործները արժանի են ամենախիստ պատժի
Նախագահ Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ փետրվարի 22-ին իրականացված ահաբեկչությունը: Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հեռագրում ասված է.
«Հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի,
Խորապես վրդովված եմ Ձեր` Աբխազիայի Հանրապետության նախագահի դեմ կատարված մահափորձի մասին լուրից:
Այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողները, որն ըստ էության հանդիսանում է ոտնձգություն Աբխազիայի Հանրապետության պետականության դեմ և ուղղված է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը, արժանի են ամենախիստ պատժի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները վճռականորեն դատապարտում են այդ աղաղակող ահաբեկչական գործողությունը և համերաշխություն ու աջակցություն հայտնում Ձեզ և եղբայրական Աբխազիայի ժողովրդին»:
Հիշեցնենք, որ երեկ Աբխազիայի նախագահի դեմ, Սուխումիում տեղի է ունեցել զինված հարձակում: Փոխադարձ հրաձգության հետևանքով նախագահի թինպահներից մեկը մահացել է, երկուսը` վիրավորվել: Նախագահը վնասվածքներ չի ստացել: