Է. Շարմազանով. Նման ակցիաներին քաղաքական ենթատեքստ հաղորդելն անթույլատրելի է
«Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ քաղաքապետը բավականին հստակ ներկայացրել է իր մոտեցումները: Չեմ կարծում, որ այն մարդիկ, ովքեր թեմայի շուրջ աղմուկ են բարձրացնում ավելի սրտացավ են, քան ինքը՝ քաղաքապետը»,- անդրադառնալով Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծած իրավիճակին՝ Panorama.am-ին փոխանցեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե՝ ակցիային միացել են նաև մի շարք հայտնի մտավորականներ, դերասաններ, որոնց ժողովուրդն իսկապես սիրում ու հավատում է, Է. Շարմազանովը նշեց. «Գիտեք, ակցիային մասնակցում են մարդիկ, ովքեր այդ քայլին գնում են՝ ելնելով ազնիվ մղումներից, սակայն այդ մարդիկ, որոշ դեպքերում դառնում են այս կամ այն ուժի «զոհը», որովհետև կան ուժեր, որոնք նման ակցիաներին փորձում են քաղաքական ենթատեքստ տալ ու օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Նման ակցիաներին քաղաքական ենթատեքստ հաղորդելն անթույլատրելի է»:
Մանրամասնելով իր խոսքը, Է. Շարմազանովը նշեց, որ առջևում ընտրական պրոցեսներ են և շատ կարևոր է, որ նման ակցիաներն այս կամ այն ուժի ազդեցության «զոհ» չդառնան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում