Արևելյան Ազարբայջանի պաշտոնյաների աջակցությամբ Թավրիզում տեղի կունենան հայազգի երգիչ Դեյվիդ Գալուստյանի համերգները
Իրանի Թավրիզ քաղաքում տեղի կունենան հայազգի երգիչ Դեյվիդ Գալուստյանի համերգները:
Այդ մասին նշված է պարսկալեզու «թեբրիզսեսի.քոմ» կայքում թողարկված հոդվածում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արևելյան Ազարբայջան նահանգի պատասխանատու պաշտոնյաների աջակցությամբ կազմակերպված հայազգի երգչի համերգը կկայանա փետրվարի 24-ին և 25-ին, Թավրզի «Փեթրոշիմի» սրահում:
Հետաքրքրիր է, որ այն ժամանակ, երբ ադրբեջանական քարոզչամեքենան եռանդագին կերպով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Խոջալուի վրա ու կրքեր բորբոքել` եղբայրական Իրանը հանգիստ կազմակերպում է հայ երգչի համերգը:
Հիշեցնենք, որ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջջադին էլ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Պակիստանի ու Մեքսիկայի կողմից «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելուց հետո արդո՞ք Իրանը չի պատրաստվում ևս նման քայլ կատարել, նշել է. «Ես որևէ տեղեկություն չունեմ «Խոջալուի ցեղասպանության» մասին, ուստի չեմ կարող պատասխանել Ձեր հարցին»:
Հարակից տեղեկատվություն` http://www.youtube.com/watch?v=ZLNFKpN-IfU